Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջին դեպքն է, որ օգտվելու եմ եղբորս՝ Վազգենի թողած ժառանգությունից. Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Զ. Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, արդեն հայտնի է, թե որ կուսակցությունները, որ դաշինքներն են մասնակցելու ընրություններին, ներկայացած են նաև համամասնական ցուցակները: Դուք բազմիցս նշել եք, որ այս ընտրություններին Ձեր հիմնական թիրախը լինելու են իշխանությունները, և ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարարը: Սա, ըստ Ձեզ, ինչի՞ համար է արվել ՀՀԿ-ի կողմից:

-ՀՀԿ-ի կողմից վերջին շրջանում կատարվող քայլերը անգամ շատ-շատ հանրապետականների համար էին անկանխատեսելի և անհաշվարկելի, դա իրենց ներքին խնդիրն է, թող իրենք իրենց խնդիրները փորձեն ներսում լուծել: Ի՞նչ արժանիքներից ելնելով են Վիգեն Սարգսյանին դրել առաջին համար: Ես պետք է խոստովանեմ, որ որևէ անձնական խնդիր չունենալով Վիգեն Սարգսյանի անձի հանդեպ՝ որևէ կերպ չեմ կարողանում այդ մարդուն ընկալել որպես պաշտպանության նախարար, որովհետև նա եկած առաջին իսկ օրվանից կամ 1000 դրամի խնդիր է փորձում լուծել, կամ զինվորը ծխախոտ ծխի՞, թե՞ պեչեննի ուտի. այս խնդիրն է ուզում լուծել, այն դեպքում, երբ մեր բանակը գերկարևոր խնդիրներ ունի ապրիլյան դեպքերից հետո՝ սկսած դիրքերում ինժեներական կառույցների, զինվորների ապահովության, այս հիբրիդային պատերազմի խնդիրներից մինչև օր օրի զոհեր ունենալու խնդիրը: Իմ կարծիքով՝ Վիգեն Սարգսյանը ավելի շատ պիոներ- ջոկատավարի է նման, քան պաշտպանության նախարարի, և այս մարդուն իր այս քայլերից հետո բերել և ցուցակի առաջին համա՞րը դնել: Գիտեք, այսպիսի ասացվածք կա, ասում են՝ գյուղացին իր հավն ուտում է երկու դեպքում, երբ հավն է հիվանդ կամ երբ գյուղացին է հիվանդ: Իմ տպավորությամբ՝ այս պարագյում երկուսն էլ հիվանդ են՝ թե՛ գյուղացին, թե՛ հավը, այս տրամաբանության մեջ պիտի բացատրես:

-Պարոն Սարգսյան, Հանրապետական կուսակցությունը ընտրել է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, որով մասնակցելու է առաջիկա ընտրություններին, ի՞նչ եք կարծում, հասարակության մոտ սա վստահություն կարո՞ղ է ներշնչել, քանի որ սրանով կարծես հանրության նուրբ լարերին են դիպչում:

-Իմ կարծիքով՝ առաջին դեպքն է, որ նեղ անձնական կարգաախոս են ընտրել, որը վերաբերում է իրենց անվտանգությանը և իրենց առաջընթացին, որովհետև իրենք հասկացել են, որ այս տարիներին իրենց ունեցած առաջընթացը այնքան է առաջ ընկել ժողովրդի իրական իրավիճակից, որ անվտանգության խնդիր է առաջացել, դրա համար փորձում են նաև անվտանգության բաղադրիչը դնելով ՝իրենց առաջընթացն ապահովել:

Ինձ համար մշտապես ակնհայտ է եղել, որ ՀՀԿ-ն և նրա արբանյակ, նրա հետ կոալիցիայի մաս կազմած բոլոր կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ են մտել ոչ թե պատգամավորի 500 000 դրամ աշխատավարձը ստանալու համար, այլ իրենց սեփականությունը պահելու, իշխանություն ունենալու և փող աշխատելու, իրենց ազգուտակին աշխատանքով ապահովելու, աշխարհի մակարդակով լավ ապրելու և նմանատիպ շատ-շատ այլ բաների համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում