ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է «էականորեն» նվազեցնել միջին դասի և ընկերությունների հարկերը: Այդ մասին նա հայտարարել է Պահպանողական քաղաքական գործունեության համաժողովում՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Մենք մտադիր ենք էականորեն նվազեցնել հարկերը միջին դասի և ընկերությունների համար: Եվ մենք պատրաստվում ենք մեր հարկային օրենսդրությունն ավելի պարզ և ազնիվ դարձնել բոլորի համար»,- ասել է նա: