ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է «անազնիվ ԶԼՄ-ներին» իր խոսքերը խեղաթյուրելու մեջ:
«Մի քանի օր առաջ ես ասացի, որ կեղծ լուրերը ժողովրդի թշնամին են: Դա այդպես էլ կա: Սակայն անազնիվ ԶԼՄ-ները «մոռացել են «կեղծ» բառը»,- ասել է Թրամփը՝ պահպանողական քաղաքական գործունեության համաժողովում ելույթի ժամանակ:
«Ես դեմ չեմ մամուլին: Ես դեմ եմ այն ԶԼՄ-ներին, որոնք տարածում են կեղծ լուրեր: Ես դեմ եմ այն մարդկանց, ովքեր հորինում են լուրեր և աղբյուրներ»,- ասել է նա: