ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմական հրամանատարության ղեկավար գեներալ Հերբերթ Քարլայլը TASS-ին հայտնել է, որ 2017 թվականի գարնանը կամ ամռանը ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպայի տարածքում առաջին անգամ կտեղակայեն իրենց հինգերորդ սերնդի F-35 կործանիչները:
«Ես կսպասեի դրանց տեղակայմանը գարնանը կամ ամռանը: Եվրոպան անշուշտ այն վայրն է, որտեղ մենք կցանկանայինք ուղարկել այդ ինքնաթիռները: Այդ պատճառով ես տեսնում եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է նա:
Քարյայլի խոսքով` F-35 կործանիչները ապագայում մտադիր են ուղարկել Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջան և Մերձավոր Արևելք: