Թուրքիայի իրավապահ մարմինները ՔԱԿ-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով Ադանայում ձերբակալել են ամերիկյան հյուպատոսության աշխատակցին՝ հաղորդում է Hurriyet-ը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրին:
Համզայ Ուլուչայը աշխատում էր հյուպատոսությունում որպես թարգմանիչ: Ոստիկանները նրան ձերբակալել են հյուպատոսության շենքից դուրս գալիս: Աղբյուրի տվյալներով՝ իշխանությունները կասկածում են, որ Ուլուչայը քարոզչական գործունեություն է ծավալել՝ փորձելով Մարդին քաղաքի բնակիչներին ՔԱԿ-ի համակիրներ դարձնել: