Թուրքիայի` դիվանագիտական անձնագիր ունեցող 136 քաղաքացի երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան է խնդրել: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` ապաստան խնդրած անձանց շարքում են նաև դիվանագետների ընտանիքների անդամները: Նախարարությունը տվյալները տրամադրել է՝ Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցմանն ի պատասխան:
136 քաղաքացիները ապաստան տրամադրելու դիմում են ներկայացրել 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում: