Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ԱՄՆ-ին կոչ է արել չմոռանալ Բալկանների մասին, քանի որ դա կարող է հանգեցնել թերակղզու երկրների տարածքում Ռուսասաստանի ազդեցության տարածմանը, հաղորդում է The Telegraph-ը:
«Բալկանները գտնվում են ռուսական ազդեցության ներքո հայտնվելու վտանգի տակ, եթե Թրամփի վարչակազմը անտեսի տարածաշրջանը»,-ասվում է հոդվածում:
Ալբանացի վարչապետը հավաստիացրել է, որ առանց Ամերիկայի աջակցության Բալկանները չի լինի այն տարածաշրջանը, որտեղ գերակշռում է խաղաղությունը և համագործակցությունը:
«Ռուսաստանը հետաքրքրված է իր ազդեցությունն այստեղ տարածելու հարցում»,-հայտարարել է Ռաման: