Թուրքիայի զինված ուժերը հաստատել են, որ սիրիացի ապստամբները ազատագրել են Էլ Բաբ քաղաքը ԴԱԻՇ-ի գրոհայիններից և ամբողջությամբ վերահսկում են այն: Այս մասին հաղորդում է Reuters գործկալությունը՝ վկայակոչելով թուրքական բանակի հայտարարությունը:
Թուրք զինվորականները նշել են, Անկարան զգալի քայլ է արել՝ ջիհադիստներին դուրս մղելու ողղությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ Էլ Բաբի ականզերծման գործողությունը շարունակվում է:
Փետրվարի 23-ին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ սկսում է նահանջել Սիրիայի հյուսիսում տեղակայված Էլ Բաբ քաղաքից: