Իրաքի վարչապետ Հեյդալ Ալ-Աբադին երկրի ռազմաօդային ուժերին հրահանգել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:
«Մենք պատրաստ ենք հետապնդել ահաբեկչությանը, որը սպանում է մեր երեխաներին և բնակիչներին, ամենուր, որտեղ նրանց գտնենք: Ես ռազմաօդային ուժերի հրամանատարությանը հրահանգել եմ ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին՝ Հոսաիբի և Ալբու-Քամալի շրջաններում»,-ասել է Իրաքի վարչապետը:
Ալ-Աբադիի խոսքով՝ հենց այս շրջանի ԴԱԻՇ-ի գրոհայիններն են պատասխանատու Բաղդադում ահաբեկչությունների համար: