Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծառուկյանի մարզպետ փեսան չի աջակցում ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ ԲՀԿ-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանը:

– Պարոն Գուլոյան, հրապարակվեց «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, Դուք ընդգրկված չեք: Ինչո՞ւ, խնդի՞ր է առաջացել:

– Չէ, ինչ խնդիր կարող է լինել, ես ինքս չեմ ցանկանում:

– Ասում են՝ Ձեր որդին առաջիկա խորհրդարանական ընտրություններին կոչ է անում մարզի բնակիչներին քվեարկել ՀՀԿ-ի օգտին, ինչն էլ Ծառուկյանի զայրույթն է շարժել:

– Այդպիսի բան չկա: Ես ինքս եմ հրաժարվել, որևէ ինտրիգ չկա: Դուք գիտեք, որ անկախ կուսակցական պատկանելությունից՝ մենք Ծառուկյան Գագիկի հետ բարեկամներ և մանկության ընկերներ ենք: Դեռ մի բան էլ Ծառուկյան Գագիկի դժգոհությունն է եղել, որ ես չեմ ուզում առաջադրվել: Համենայնդեպս, չեմ ցանկացել:

– Ինչո՞ւ,  ի՞նչը Ձեզ դուր չեկավ պատգամավորական աշխատանքում: Ըստ էության՝ Ազգային ժողովը այն աշխատավայրը չէ՞, որտեղ կուզեիք աշխատել:

– Չէ, ոչ թե դա… այլ ընդհանրապես արդեն էն տարիքին ենք, մեծ էլ չենք, բայց, համենայնդեպս, էստաֆետը պետք է տանք ջահելներին, երիտասարդներին:

– Նախընտրական քարոզարշավի ժամանակ մասնակցություն կունենա՞ք:

– Ես ԲՀԿ խորհրդի անդամ եմ, ինչի մասին է խոսքը, իհարկե՝ «Բարգավաճին» եմ աջակցելու:

– Իսկ Ձեր մարզպետ որդի՞ն:

– Իմ որդին… ընդամենը կատարում է մարզպետի պարտականությունը: Ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ էլ ՀՀԿ-ին չի աջակցելու: Ինքը մարզպետ ա:

– Իսկ ԲՀԿ-ի հնարավորություններն այս ընտրություններին ինչպե՞ս եք գնահատում:

– Դեռ ընտրապայքարը չի մեկնարկել, դեռ չեմ կարող որևէ բան ասել…

– Բայց արդեն հայտնի են բոլոր քաղաքական ուժերը և դաշինքները, որոնք մասնակցելու են ընտրություններին, հայտնի են նաև ընտրացուցակները…

– Բացարձակապես չեմ կարող ասել, որովհետև առայժմ քարոզարշավը չի սկսվել, չգիտենք՝ով ինչ ծրագիր ունի և ինչ է ներկայացնելու:

– Իսկ ձգտո՞ւմ եք իշխանափոխության, թե՞ նման խնդիր չի դնում իր առաջ ԲՀԿ-ն:

– Նման խնդիր չենք դնում մեր առաջ, ես ընդամենը ուզում եմ, որ մեր երկիրը լավ լինի, զարգանա, ժողովուրդը լավ ապրի:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարել, որ մինչև հիմա ժողովուրդը լավ չի ապրում: ԱԺ պատգամավոր եք, ի՞նչ արեցիք այսքան տարի և ի՞նչ կարող էիք անել, որ չեք արել:

– Բայց ո՞վ ա ասում՝ չի զարգացել, փոփոխություններ կան, իսկ ով ա ասում, որ չի զարգացել:

– Կա պարզ վիճակագրություն, բացի այդ, արտագաղթի տեմպերը չեն թուլացել, ժողովուրդը հուսահատված է, հուսալքված…

– Համենայնդեպս, իմ ընտրատարածքում ես չեմ տեսել արտագաղթ, չգիտեմ, չեմ կարող ասել:

– Ի՞նչ փոփոխություն եք արձանագրել՝ բացի այն, որ երկու տարի առաջ այս օրերին մենք ականատես եղանք, թե ինչպես վարվեցին իշխանությունները Գագիկ Ծառուկյանի հետ:

– Քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է լինել, այնպես որ՝ դա էական բան չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում