Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

Շիրակի մարզում ՀՀԿ-ն հինգ ֆավորիտ ունի. ո՞ւմ կսատարի Բալասանյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

-Պարոն Համբարյան, Շիրակի մարզում ՀՀԿ-ն բավականին խայտաբղետ ցանկ է ներկայացրել ռեյտինգային թեկնածուների։ Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են ֆավորիտները։

-ՀՀԿ ցուցակում 13 անձ կա՝ գործող պատգամավորներ, Շիրակի նախկին մարզպետ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, ինչպես նաև ըստ ՀՀԿ-ի ՝ հանրությանը ծանոթ մարդիկ։ Հիմնական ֆավորիտները 5-ն են՝ նախկին ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀԿ-ն մեծ հույսեր է կապում նաև Սուքիաս Ավետիսյանի հետ։

ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են նաև Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետը, «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի տնօրենը, Ամասիայի գյուղապետը, մանկապարտեզի վարիչ, անգլերենի ուսուցչուհի, բայց ընտրապայքարը կծավալվի իմ նշած հինգ թեկնածուների միջև և բավականին թեժ պայքար է լինելու։ Հաշվի առնենք այն հանգամանքը, որ բազմաթիվ այլ կուսակցություններ մասնակցություն են ունենալու, առավել ևս Գյումրիում ՀՀԿ-ն շատ ցածր վարկանիշ է ունեցել և հիմա ՀՀԿ-ականներին շատ դժվար է լինելու ժողովրդին համոզել, որ իրենց կուսակցությանը ձայն տան։ Բավականին բուռն պայքար է սպասվում նույն ՀՀԿ-ի մեջ, և պատահական չէ, որ Շիրակի մարզի ՀՀԿ էլիտան ամեն ինչ արեց, որ խաղից դուրս թողնի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն։

-Ի՞նչ եք կարծում, Բալասանյանն իր ռեսուրսներն ո՞ւմ օգտին կաշխատացնի։

-Պարոն Բալասանյանը, քաղաքում տարածված լուրերի համաձայն, հայտարարել է, որ հիմնականում պաշտպանելու է Մարտուն Գրիգորյանին, ով իրեն օգնել էր Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ և սատարել էր «Բալասանյան» դաշինքին։ Նաև պետք է նշեմ, որ ըստ քաղաքում տարածված լուրերի՝ Բալասանյանի թիմի մի մասը կսատարի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, մի մասն էլ՝ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին։

-Մյուս կուսակցությունների դաշինքների հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։ Նշվում է, որ այդպես էլ Հայաստանում իշխանություններին ռեալ այլընտրանքային ուժ չստեղծվեց։ Շիրակի մարզը միշտ տարբերվել է ՝առավել բողոքական է եղել։

Նշեմ, որ բավականին լավ դիրքերում է ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանը և ՀՎԿ հիմնական թեկնածու Հովհաննես Մարգարյանը։ Հնարավոր է՝ ինտրիգ հաղորդի նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը թեև արդեն ակտիվ պայքար է սկսել, բայց պետք է նշեմ, որ նա ռեսուրսների առումով խնդիր ունի՝ լինել քաղաքապետ և օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրս, այլ բան է և լինել «սովորական» քաղաքացի ու նախկին պաշտոնյա՝ այլ բան ։

Պետք է նշեմ, որ Արթիկի և Մարալիկի տարածաշրջանում բավականին հետաքրքիր պայքար է սպասվում։Երեք խոշոր ուժեր են մրցակցելու, այստեղ իր դիրքերն ուժեղացրել է ՀՅԴ-ն՝ ի դեմս Վարագյանի, ով նախկինում «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մարզի Արթիկի մասնաճյուղի տնօրենն էր։ Նա քաղաքապետի ընտրություններում չստացավ ՀՀԿ-ի աջակցությունը, չնայած՝ իշխանությունը Մուշեղ Պետոյանի թիկունքում էր, Պետոյանը պարտություն կրեց և այստեղ հետաքրքիր պայքար է սպասվում։ Բավականին մեծ շանսեր ունի այստեղ ՀՎԿ-ի թեկնածուն՝ Արթիկի նախկին ոստիկանապետի եղբայրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում