Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Երկիրը նման ցնցումների պատրաստ չէ. ՕՐՕ դաշինքի անդամը՝ Սեյրան Օհանյանի դեմ քրգործ հարուցելու հնարավորության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի  համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Գեղամ Նազարյանը։

– Պարոն Նազարյան, վաղը տեղի է ունենալու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համագումարը։ Ի՞նչ օրակարգով է լինելու, ի՞նչ որոշումներ են ընդունվելու։

– Սովորական տեխնիկական գործընթաց է։ Որևէ արտառոց բան չկա, աշխատանքային գործընթաց է։ Հիմնական կարգախոսն էլ ընդունված է՝ «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ»։ Սովորական ընթացակարգային համագումար է, ինչպես որ բոլոր դաշինքներն են համագումար անում՝  կլինեն ելույթներ։

– Հնարավո՞ր է Սամվել Բաբայանը արդեն հրապարակավ հանդես գա ձեր դաշինքի համագումարում. իր վերջին հարցազրույցներում Բաբայանն արդեն չի թաքցնում, որ սատարում է ձեզ։

– Սատարելը՝ այո, սատարում է, դա նորմալ է։ Մենք ուրախ ենք, որ Սամվել Բաբայանի նման հերոսը մեր դաշինքին սատարում է, բայց միայն այդքանը։ Ուրիշ ձևաչափով ներգրավվածություն չի լինելու։

– Տեղեկություններ կան, որ դաշինքում որոշակի տարակարծություններ կան՝ հատկապես այն բանից հետո, երբ Վահե Հովհաննիսյանը հրաժարվեց ընտրապայքարից։ Ըստ այդ տեղեկությունների՝  վարչության այլ անդամներ ևս որոշակի անհամաձայնություններ ունեն որոշումների կայացման առումով։

– Ես հատուկ ուզում եմ նշել, որ Վահե Հովհաննիսյանը պայքարից չի հրաժարվել, նա պարզապես ցուցակում չի լինելու։ Վ. Հովհաննիսյանն ամենաակտիվ ներգրավվածությունն ունի այժմ և հիմա նախընտրական շրջանում շատ ակտիվ օգնելու է  դաշինքին, որ մենք հաջողության հասնենք։

Ինչ վերաբերում է տարակարծություններին, ապա բոլոր առողջ ուժերն էլ ունենում են տարակարծություններ։ Ի տարբերություն որոշ կուսակցությունների՝ մեզ մոտ ձեռքը բարձրացնելով որոշումներ չեն կայացվում, ընթանում են առողջ, կառուցողական քննարկումներ, լինում են ակտիվ բանավեճեր։ Իսկ լուրջ, արմատական տարաձայնություններ մեզ մոտ չկան, այլապես չէինք լինի նույն կուսակցությունում։

– Մամուլը վերջին շրջանում պարբերաբար գրում է, որ հնարավոր է բանակում եղած չարաշահումների, Նորքի զինված խմբի հետ առնչություն ունենալու համար մեղադրանք առաջադրվի Սեյրան Օհանյանին։ Այս առումով մտավախություն չունե՞ք։

– Ես կարծում եմ, որ իշխանություններն այնքան բանականություն ու խոհեմություն կունենան, որ նման քայլի չգնան՝ հատկապես, որ Սեյրան Օհանյանն էլ իր հայտարարություններում նշել է, որ իր աշխատանքի ընթացքում այնպիսի արարք թույլ չի տվել, որը հիմք դառնա քրեական գործի հարուցման։ Եվ ես կարծում եմ, որ մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ նման ցնցումների պատրաստ չէ։ Դա կլինի ուղիղ հարված հայ ժողովրդի թիկունքին։ Ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլև ցանկացած այլ գործչի նկատմամբ նման խտրական դրսևորումը հարված կլինի սահմանին կանգնած զինվորներին. մենք նման մտավախություն չունենք և իշխանության մասին բավականին լավ կարծիք ունենք։ Հույս ունենք, որ իշխանությունը կունենա բավարար բանականություն, որ նման նախընտրական խարդավանքների չդիմի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում