ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Երևանում անցկացվող Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովին, դիմելով համայնքապետերին, հորդորեց ընտրությունների ժամանակ արջի ծառայություններ չմատուցել. «Ես կուզենամ, որ դուք առաջիկայում էլ կարողանաք ձեր կարևորությունը պահել: Համապետական ընտրությունների ժամանակ համայնքապետերը պետք է այնպիսի դիրքում լինեն, որ արջի ծառայություններ չմատուցեն այս կամ այն քաղաքական ուժերին»:
Նախարարը նշեց, որ լրագրողները իրենից հետաքրքրվել են՝ արդյոք ճիշտ են այն լուրերը, թե համայնքներում գումար են բաժանում. «Ես ասացի, որ չեմ հավատում, քանի որ դժվար է այսօր այդպիսի բանին հավատալ, եթե համոզված չես: Ես կուզենամ, որ մեր համայնքապետերը զերծ մնան այս խեղաթյուրված ընտրական պրոցեսներից և արժանապատվորեն, իրենց քաղաքական հայացքներով գնան ընտրությունների: Եվ եթե կողմնորոշելու են իրենց համայնքի մարդկանց, ապա անեն քաղաքական հստակ ձևակերպումներով և ծրագրերով»:
Մանրամասները՝ տեսանյութում: