Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ծառուկյանը մնում է իմ լավ բարեկամը, բայց իշխանություններին այդպես էլ այլընտրանք չստեղծվեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

– Պարոն Հովհաննիսյան, քննարկումներ էիք տանում քաղաքական ուժերի հետ առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը։

– Այո՛, մեր կուսակցությունը ո՛չ դաշինքով, ո՛չ առանձին ընտրություններին չի մասնակցելու։ Մի քանի պատճառ կա։  Անիմաստ կլիներ առանձին մասնակցելը, լուրջ ռեսուրսների խնդիր կա։ Դաշինքների հետ քննարկումներ եղան, ի վերջո՝ եկանք այն եզրակացության, որ չմասնակցենք ընտրություններին։ Մի 2-3 դաշինքներից առաջարկություններ եղան, դա էլ քննարկեցինք, բայց որոշեցինք, որ այս ընտրություններին չենք մասնակցլու։ Որոշել ենք նաև, որ կուսակցության անդամներն ազատ են իրենց ընտրության հարցում՝ կարող են սատարել և ընտրել՝  ում ցանկանան։

– Նախքան փետրվարյան հայտնի իրադարձությունները աջակցում էիք Գագիկ Ծառուկյանին։ Հիմա երբ նա վերադարձավ քաղաքականություն, ինչո՞ւ չմիացաք նրան, մտավախություն կա, որ նորից մինչև վերջ չի՞ գնա։

– Խնդիրը դա չէ։ Մենք Ծառուկյանի հետ վաղեմի բարեկամներ ենք՝ 80-ականների կեսերից, մարդկային հարաբերություններում խնդիրներ չունենք։ Բայց այս անգամ մեր որոշումն այն էր, որ այս ընտրություններին չմասնակցենք: Շարունակում եմ մնալ Ծառուկյանի բարեկամը, բայց մեր քաղխորհրդի և կուսակցության ակտիվի մեծամասնության հետ որոշեցի  համաձայնել և ընտրություններին չմասնակցել։

– Հետևելով քաղաքական դաշտի գործողություններին՝ կարծում եք  իշխանություններին ռեալ այլընտրանքային ուժ ստեղծվե՞ց, թե՞ դաշինքները պարզապես խորհրդարան մուտք գործելու խնդիր են դրել։

– Ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մենք ամեն ընտրությունից առաջ և հետո լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում։ Ընտրություններն անցնում են շատ վատ, երկիրը հայտնվում է տնտեսական  և քաղաքական ճգնաժամի առջև, հետո մի քանի տարի փորձում ենք այդ իրավիճակից դուրս գալ, հետո գալիս են հաջորդ ընտրությունները, և նորից ցիկլը պտտվում է։ Արդյունքում ունենք այն վիճակը, որ այսօր կա։

Պետք է ասեմ, որ գործող իշխանությանն այդպես էլ այլընտրանք չստեղծվեց, ընդդիմության կոնսոլիդացում այդպես էլ չեղավ, տարբեր կորպորատիվ շահերից ելնելով՝ տարբեր ուժեր որոշեցին համագործակցել՝ մոդայիկ դաշինքներ կազմել, մի մասը քանդվեց, մի մասը մնաց, շատ կարկառուն քաղաքական գործիչներ մտան պայքարի մեջ, հետո դուրս մնացին գործընթացներից։ Մի խոսքով՝ սցենարը նույնն է, ոչինչ չի փոխվել։

– Բայց գործընթացին առհասարակ չմասնակցելը, հարմարվելն ու փորձ չկատարելը կարծում եք՝ ավելի օգտակա՞ր է։ Օրինակ՝ կա տեսակետ, որ ընտրությունները պետք է բոյկոտել և դուրս գալ փողոց՝ արդյոք սա տարբերա՞կ է։Դուք ի՞նչ այլընտրանքային ճանապարհ եք տեսնում։

Մեր պատմության մեջ ընդդիմությունը նաև դիմել է բոյկոտի, որի արդյունքը, իմ խորին համոզմամբ, շատ անարդյունավետ էր։ Խոսքը 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի մասին է։ Ես դժվարանում եմ ասել. կուսակցությունները, դաշինքները մտել են պայքարի մեջ, և հիմա մենք անձամբ քանի որ չենք մտել պայքարի մեջ, ընտրություններին չենք մասնակցելու՝ այս դիրքերից փիլիսոփայական մտքեր արտահայտելն իմ կողմից ճիշտ չի լինի։ Ստեղծվել են դաշինքներ, պլատֆորմ ու հարթակ ու գնում են ընտրության. կարծում եմ՝ ճիշտ չի լինի գնահատական տալը։ Բայց ես խորը համոզմունք ունեմ, որ գործող իշխանությանն այդպես էլ այլընտրանք չստեղծվեց, և ես կարծում եմ, որ խորհրդարանի քաղաքական խճանկարը  առանձնապես չի փոխվի։

– Նաև արտաքի՞ն քաղաքականության առումով։ Երկու ուժ կա, որ ունի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն այլընտրանքային տեսակետ։ Խոսքը «Ելք» դաշինքի և «Ազատ դեմոկրատների» մասին է։ Կարծում եք՝ չի՞ հաջողվի գոնե այդ առումով հավասարակշռել խորհրդարանը։

Այդ ե՞րբ է հակակշիռ  եղել, ե՞րբ են արևմտյան արժեքներին դավանող ուժերը խորհրդարանում հավասարակշռել իշխանություններին. դա մեզ մոտ չի եղել։ Դուք գիտեք իմ դիրքորոշումը, բայց պետք է ասեմ՝ իրավիճակը  նաև իր օբյեկտիվ պատճառներն ունի։ Այսինքն՝ այնպես չէ, որ հասարակության ճնշող մեծամասնությունն այսօր այդ արժեքներին է դավանում, բայց քաղաքական ուժերը չեն կարողանում հասարակության այդ էներգիան կուտակել ու տանել խորհրդարան։

– Այսինքն՝ իրավիճակն արտացոլում է հասարակության կա՞մքը։

– Իհարկե։ Պետք է օբյեկտիվ լինել և ասել, որ այն պատկերը, որ կա, հայելային է մեր հասարակության մտածելակերպին և փիլիսոփայությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում