Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ընտրակաշառքի հակառակ կողմը

Ընտրակաշառքը Հայաստանի ընտրական գործընթացի առանցքային բաղադրիչներից է վաղուց, բայց 2017 թվականին դրա համար կանխատեսվում է առավել մեծ դերակատարում և նշանակություն: Այդ հանգամանքը պայմանավորվում է այսպես կոչված ռեյտինգային համակարգի առկայությամբ, որի պարագայում իշխող կուսակցության տարբեր գործիչներ, մասնավորապես այսպես կոչված օդիոզ դեմքերը պետք է նաև միմյանց հետ մրցակցեն ավելի շատ ձայն հավաքելու և այդպիսով խորհրդարանի մանդատ ստանալու համար: Դա հիմք է տալիս կանխատեսելու, որ ընտրակաշառքը ոչ միայն առատորեն, այլ նաև բավական բարձր «կուրսով» կբաժանվի: Բնականաբար, իշխող կուսակցությանը կգումարվեն նաև քաղաքական մի քանի այլ ուժեր, որոնք ևս իրենց այսպես կոչված քաղաքական գործունեության առանցքում դիտարկում են հենց ընտրակաշառքի գործոնը: Այս առումով, իհարկե, Հայաստանում իրավիճակը ամենևին նորություն չէ և խնդիրը կա վաղուց և վաղուց է պահանջում լուծում, քանի որ ակնհայտ է, որ իշխանությունը չունի այն լուծելու կամք և ցանկություն: Ընտրակաշառքի պարագան, սակայն, ունի մեկ այլ գործոն, այսպես ասած՝ հակառակ կողմ:

Ընտրակաշառքը, որ 2017-ին կբաժանվի առատորեն, ըստ էության կհանդիսանա նաև յուրօրինակ ներդրում, որ կկատարվի Հայաստանում 2017 թվականին: Ամենայն հավանականությամբ, հենց այդ ներդրման հույսին է նաև այն տնտեսական 3․2 տոկոս աճի մի զգալի մասը, որ դրված է պետական բյուջեի հիմքում: Բանն այն է, որ ընտրակաշառքը այն փողն է, որ համակարգը կուտակել է տարիներ շարունակ, պատրաստվելով հենց ընտրությունների գործընթացին և շատ լավ գիտակցելով, որ 2017 թվականին ընտրակաշառքի դերը բարձրանալու է շոշափելիորեն:

Այդ փողը համակարգը կամ պետք է վերածեր անձնական շքեղությունների, կամ պետք է հաներ Հայաստանից արտերկրում ներդրում անելու համար, քանի որ Հայաստանում ներդրում անելու շահագրգռություններ չունի ինչ-ինչ պատճառներից ելնելով, այդ թվում նաև ներհամակարգային հակասություններից և իշխանության խնդրի անորոշությունից: Ընտրակաշառքը այն տարբերակն է, որով Հայաստանից դուրս բերվելիք կամ դրսում Հայաստան բերվելիք շքեղության վերածվելիք փողը ներդրվում է Հայաստանում: Պարզապես այդ ներդրումը կլինի ոչ թե կոնկրետ տնտեսական, բիզնես ծրագրով, այլ քաղաքական ծրագրով վերարտադրության կամ խորհրդարանում հայտնվելու նպատակի համար:

Եթե չլիներ ընտրություն, ընտրական գործընթացը եթե իշխանությունից չպահանջեր հնարավորինս անաղմուկ ընթացք՝ միջազգային կառույցների առաջ պարտավորությունը կատարելու համար, բնական է, որ ընտրակաշառքի փողը չէր տրվի հանրությանը: Այդպիսով, ընտրակաշառքով իշխանությունը ըստ էության լուծում է երկու խնդիր՝ մեկը իշխանության խորհրդարանի ընտրության համար ձայներ հավաքելու և վերարտադրվելու, իսկ որոշ ուժերի դեպքում էլ խորհրդարանում նշանակալի ներկայություն ունենալու, մյուսը՝ սոցիալ-տնտեսական էֆեկտ ստանալու: Ընտրակաշառք վերցրած քաղաքացիները պետք է ծախսեն այդ փողը, կատարեն ինչ-ինչ գնումներ: Այսինքն, դրանով կմեծանա սպառումը, հետևաբար նաև կավելանա տնտեսական ակտիվությունը, կստացվի տնտեսական որոշակի էֆեկտ, քանի որ խոսքն այս դեպքում կվերաբերի մի քանի միլիոն դոլարների:

Դա որոշակի ժամանակահատվածի համար կբերի սոցիալական լարվածության նվազման և իշխանությունը թույլ կտա ոչ միայն ձայն, այլ նաև որոշակի ժամանակ շահել հետագա մարտահրավերների պատրաստվելու համար: Իսկ այդ ժամանակի ընթացքում էլ բնականաբար հետ կբերվի ծախսված, այսինքն՝ բաժանված փողը՝ նույն այն սպառման, գնումների միջոցով, որ կկատարեն քաղաքացիները, քանի որ մանրամեծածախ շուկան գործնականում տնօրինում են նրանք, ովքեր բաժանելու են այդ շուկայից գնումներ անելու ընտրակաշառքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում