Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունը վաղ թե ուշ անկախության հարցով հանրավքե կանցկացնի նույնիսկ առանց Բաղդադի հաստատման: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրվունքը, իսկ եթե նման բան անի, ապա, միևնույն է, մեզ չի զսպի»,-ասել է Բարզանին:
Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի ժողովուրդը անկախության հարցով հանրաքվե անցկացնելու բնական իրավունք ունի: