Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցին մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնը ստանձնած ժամանակ: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, մեղադրանքներն առաջադրել է բյուջեի վերահսկման հարցերով զբաղվող Եվրախորհրդարանի կոմիտեի նախագահ Ինգե Գրեսլեն:
Այժմ խարդախության դեմ պայքարի եվրոպական գերատեսչությունը ստուգում է՝ արդյոք Շուլցի նախագահության օրոք պաշտոնի կասկածելի բարձրացումների և պարգևավճարների մասին հաղորդագրությունները բավարար հիմք են պաշտոնական հետաքննություն սկսելու համար: Բացի այդ խոսքը գնում է նաև Շուլցի մամուլի խոսնակի և ներկայում նրա նախընտրական արշավի մենեջեր Մարկուս Էնգելսի մասին:
«Շուլցը Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում աշխտանքային առաջին օրը հրաման է ստորագրել այն մասին, որ Էնգելսի աշխտավայրը Բրյուսելն է, չնայած վերջինս բնակվում և աշխատում էր Բեռլինում»,-հայտարարել է Գրեսլեն:
Նա նաև նշել է, որ Էնգելսը 2012թ. երկարատև ծառայողական գործուղման է ուղարկվել Բեռլին, որտեղ այդ ժամանակ ապրել է:
Շուլցն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել իր դեմ ուղղված հաղորդագրությունները: