Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ իր առևանգումը բեմադրված է եղել և հանդիսացել է ուկրաինական հատուկ ծառայությունների հատուկ գործողությունը: Այս կերպ իրավապահները ցանկացել են բռնել նրանց, ովքեր իրականում հարձակում էին նախապատրաստել պատգամավորի դեմ: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Գոնչարենկոյի խոսքով՝ իրավապահ մարմինները նախօրոք զգուշացրել էին իրեն այն մասին, որ անջատողականների մի խումբ պատրաստվում է առևանգել իրեն: Պատգամավորը նաև նշել է, որ իր դեմ հարձկում կազմակերպած խմբավորման անդամները ձերբակալվել են:
Գոնչարենկոն նաև նշել է, որ իր դեմ հարձակման կազմակերպիչներից մեկը «Ընդդիմադիր բլոկ» կուսակցության պատգմավոր Ալեքսանդր Կուշնարյովն է:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, որն անդամակցում է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ին, առևանգվել է անհայտ անձանց կողմից: