Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է բրիտանական FlyBe ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք կատարում Ամստերդամի օդանավակայանում և դուրս գալիս թռիչքուղուց։
Օդանավակայանի ղեկավարության տվյալներով՝ միջադեպի հեռևանքով ոչ ոք չի տուժել։ Օդանավի բոլոր՝ 59 ուղևորներին ավտոբուսով տեղափոխել են տերմինալ։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ ուժգին քամին։