Չինական Չունցին քաղաքի ծայրամասում բոլորովին վերջերս կարելի էր տեսնել տարօրինակ պատկեր` կանանց խումբ, պառկած ոչ խորը գերեզմաններում, հայտնում է planetanovosti.com-ը:
Պարզվում է, որ այդ ձևով չինուհիները մասնակցում են «մեդիտացիա գերեզմանում» հատուկ մարզումներին: Դա մշակել է 30-ամյա Liu Taijie-ն, ով այդ ձևով հաղթահարում է ամուսնուց բաժանվելուց հետո ստացած խորը ընկճախտը և ներկայումս օգնում է մյուս կանանց հաղթահարելու հոգեկան ցավը:
Այդ գաղափարը կայանում է նրանում, որ կանայք ստիպում են իրենց հավատալ, որ մահացած են, ազատվում են անցյալից, որն այլևս գոյություն չունի, և սկսում են նոր կյանք՝ առանց անհանգստությունների և հոգսերի: