Ֆրանսիական Chanel նորաձևության տունը, վերջինիս հիմնադիր, մոդելյեր Գաբրիել Շանելի պատվին 2017թ աշնանը նոր՝ Gabrielle բույր կթողարկի: Դա կլինի օծանելիք՝ համեմված ծաղիկների բույրերով:
«Մեր նպատակն է՝ հայտնվել ամենավաճառվողների թվում, այդ իսկ պատճառով նորույթը աղքատիկ բույր չէ»,- նշել է Chanel-ի օծանելիքի և կոսմետիկայի գծով միջազգային տնօրեն Քրիսթին Դագուսեն:
Դագուսեն նաև ասել է, որ նորույթը կլինի թարմ և «ազատ» բույր. «Շանելը կենդանակերպի նշանով առյուծ էր, իսկ առյուծին չի կարելի վարժեցնել»,- ավելացրել է նա: