RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ մտդիր է զբաղվել տղամարդկանց իրավունքների պաշտպանությամբ, որոնք կեղծ մեղադրվում են բռնաբարության մեջ: Այդպիսի որոշում նա կայացրել է Ջուլիան Ասանժի հետ շփվելուց հետո, ով պնդում է, որ իր հետապնդումը սեռական հանցագործության համար հանդիսանում է քաղաքական:
Ասանժը արդեն մի քանի տարի է չի կարողանում լքել Էկվադորի դեսպանատունը Լոնդոնում` վախենալով բռնաբարության համար բանտարկությունից, որն ինքը չի կատարել: Հանցագործության մասին հայտարարել է Շվեդիայի քաղաքացուհին, ով որոշ ժամանակ համագործակցել է Wikileaks-ի հիմնադրի հետ:
Անդերսոնը նշել է, որ շվեդական օրենքները սեռական հանցագործությունների նկատմամբ «չափազանց առաջադեմ են և նրանք կաթվածահարում են», իսկ Ասանժը հանդիսանում է դրանց զոհը: Այդ պատմության պատճառով է, որ հոլիվուդյան կինոաստղը որոշել է պաշտպանել այն տղամարդկանց իրավունքները, ովքեր առանց պատճառի մեղադրվում են բռնաբարության մեջ: