Ազգությամբ հնդիկ 25-ամյա Աբիշ Դոմինիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մերկ ձեռքերով 47 վայրկյանում 124 կոկոս ջարդելով: Չնայած նրա հարվածներից ոչ բոլոր ընկույզներն են ջարդվել, այնուամենայնիվ նա հայտնվել է Գինեսի գրքում: Դոմինիկը 6 կոկոսով առաջ է անցել նախորդ ռեկորդակրից՝ տեղեկացնում է Mashable-ն: