Ժնևում պաշտոնապես սկսվել են միջսիրիական բանակցությունները ՄԱԿ-ի աջակցությամբ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Սիրիայի կառավարությունը և սիրիական ընդդիմությունը բանակցությունների բացման արարողության շրջանակներում գտնվում են դեմ դիմաց՝ մեկ սեղանի շուրջ:
Գործակալության տվյալներով այդ բանը տեղի ունենում երեք տարվա մեջ առաջին անգամ:
Ողջույնի արարողության ժամանակ ելույթ է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրան: Նա խոսել է բանակցությունների մեջ առաջընթացի մասին, ինչպես նաև նշել, որ այնուամենայնիվ դեռ շատ բան կա անելու սիրիական հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման ճանապարհին:
]