Մասնագետների կարծիքով Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության գործընթացը կձգվի մինչև 2017 թվականի վերջը: Դատական գործընթացների գլխավոր հարցը կլինի զույգի 6 երեխաների խնամակալությունը: Առայժմ ֆիզիկական խնամակալության իրավունքը Ջոլիինն է, բայց Փիթը անում է ամեն ինչ, որպեսզի հավասար իրավունքներ ձեռք բերի:
Սակայն դեռևս Փիթին թույլատրում են հանդիպել երեխաների հետ միայն հոգեբանի ներկայությամբ: Ամիսներ են անցել մինչև դերասանը կարողացել է համոզել Ջոլիին զիջումների գնալ: Հայտնի է դարձել, որ հիմա Փիթը կարող է գիշերել երեխաների հետ և մասնագետի ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ: Երեխաները արդեն երկու անգամ գիշերել են Բրեդ Փիթի տանը:
Զույգի հարաբերությունները զգալի չափով բարելավվել են, այն բանի հետո, երբ մարել են բաժանման սուր կրքերը: