Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Նոր պատերազմի ուրվականը

Հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր բռնկումների վերաբերյալ մտահոգությունները, սպասումները կամ կանխատեսումները վերջին շրջանում կրում են ինտենսիվ բնույթ: Անկասկած այդ ամենին նպաստում է դրանց «բնական» պատճառը՝ հայ-ադրբեջանական արցախյան հակամարտությունը, որը գտնվում է չդադարած պատերազմի պայմաններում, երբ անգամ հրադադարը խախտվում է ավելի շատ և ավելի հաճախ, քան պահպանվում: Դրան զուգահեռ առկա է Ադրբեջանի հրապարակային ռազմատենչությունը, սպառազինության վրա կատարվող ահռելի ծախսերը, որոնք բնականաբար չեն կարող այլ հետևության բերել, քան նոր արկածախնդրության սպասումը: Ահա այդ ամենի «բնական» ազդեցությամբ էլ առկա է վտանգավոր զարգացումների կանխատեսման ինտենսիվություն: Մյուս կողմից, հատկանշական է, որ այդ ինտենսիվությունն ավելանում է Հայաստանում նախընտրական շրջանին զուգահեռ, իսկ եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում իշխանությունը միշտ էլ գայթակղություն է ունեցել ղարաբաղյան խնդիրն օգտագործել հանրությանն ու ընդդիմադիր ուժերին զսպված պահելու համար, այդ թվում՝ ռազմական վտանգի խաղարկումով, ապա նշմարվում է նաև նախընտրական շրջանում ռազմական լարվածության սպասման ինտենսիվության ավելացման տրամաբանությունը: Սակայն, անկախ դրանից հստակ է, որ Ադրբեջանը Հայաստանին այլ ելք չի թողել, քան անընդհատ սպասել ռազմական արկածախնդրության և պատրաստ լինել դրան: Անգամ եթե Բաքուն դադարեցնի իր ռազմատենչությունը, ռազմական հռետորաբանությունը, միևնույն է, կուտակել է այնպիսի ծավալի սպառազինություն և ռազմական կարողություններ գեներացրել, որ Հայաստանը մշտապես պետք է ապահովի այդ ամենին ոչ միայն համարժեք, այլ նաև մեկ քայլ գերազանցող պատասխան պաշտպանական կարողություն, քանի որ Ադրբեջանի հռետորաբանությունը կարող է լինել խաբուսիկ:

Այնուամենայնիվ, այդ ամենով հանդերձ, արդյոք ինքնին այդ «բնական» վիճակը հիմք է պատերազմական կանխատեսումների համար: Սա մի հարց է, որի պատասխանը թերևս կպահանջի բավական տևական քննարկումներ և բանավեճեր: Մի բան հստակ է, որ պատերազմը ինքնին թելադրված չէ միայն սպառազինության, ռազմա-տեխնիկական հաշվեկշռով, այն պահանջում է նաև ռազմա-քաղաքական հարաբերակցության համապատասխանություն այն կողմի շահերին ու նպատակներին, որը պատրաստվում է պատերազմի: Ակնհայտ է, որ մինչև ապրիլ այդ հավասարակշռությունը կամ հաշվեկշիռը խախտված էր հօգուտ Ադրբեջանի, ընդ որում խախտվել էր մի քանի տարիների ընթացքում, Հայաստանի վարած մեղմ ասած՝ անհամարժեք արտաքին քաղաքականության և կայացրած որոշումների հետևանքով: Միևնույն ժամանակ ակնառու է նաև, որ ապրիլի պատերազմին դիմակայելով ադրբեջանական հարձակումը, հայկական զինված ուժերը կարողացան զսպել և չեզոքացնել հակառակորդի ոչ միայն ռազմա-տեխնիկական առավելությունը, ցույց տալով, որ այն մեղմ ասած, դեռևս բավարար չէ Հայաստանին ու Արցախին պարտության մատնելու համար, այլ դրանով իսկ վերականգնեցին խախտված ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, այդ մասով էապես նվազեցնելով ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը: Այդ համատեքստում բոլորովին պատահական չէ նաև սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրիթռների ցուցադրությունը, որոնք ունենք քաղաքական մեծ նշանակություն և որոնց վաճառքը ու տեղակայումը ըստ էության հանդիսանում է ոչ միայն երկկողմ, այլ միջազգային, աշխարհաքաղաքական բազմակողմ համաձայնության առարկա:

Ընդ որում, դրա մասին վկայեց և այն, որ Հայաստանում «Իսկանդերի» ցուցադրությունը չարժանացավ միջազգային որևէ աղմուկի: Իսկ այդօրինակ առարկայի շուրջ համաձայնություններն ու դրանց հրապարակային ցուցադրությունը չեն կարող լինել կարճաժամկետ նախագծեր կամ մտադրություններ և անկասկած արտացոլում են որոշակի տևական ժամանակահատվածի վերաբերյալ ձեռք բերված փոխհամաձայնություն: Ոչինչ անվերապահ և անբեկանելի երաշխիք չէ, առավել ևս ժամանակակից թեժ աշխարհում, սակայն կան իրողություններ, որոնք պետք է դիտարկել, մինչ ապոկալիպտիկ սպասում առաջացնելու ռիսկ պարունակող որևէ կանխատեսում անելը: Որովհետև միարժեք է այդ ամենի էֆեկտը ներքին կյանքում: Ընդ որում, էֆեկտը տվյալ դեպքում չակերտավոր իմաստով, քանի որ դա առավելապես խուճապային տրամադրությունների և հոգեբանության ձևավորումն է թե՛ առաջնագծին մոտ, թե՛ թիկունքում գտնվող հանրության շրջանում: Իսկ դա անկասկած բերում է ոչ թե պաշտպանունակության աճի, այլ հակառակը, իր ազդեցությունը թողնելով հասարակական-քաղաքական կյանքի և կենսագործունեության բոլոր ուղղությունների վրա: Այլ հարց է, որ ինչ որ խմբերի կարող է անհրաժեշտ լինել այդ գործնականում կաթվածահար և ջլատված հանրային վիճակը, հանրային էներգիայի այդօրինակ «հողանցվածությունը», քանի որ դա «պատասխանատվության» խաղարկումով իրականում լիովին ազատում է հասարակության առաջ որևէ տեսակի պատասխանատվությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում