Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երկու թուրք զինվորականներ փախել են Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել՝ տեղեկացնում է kathimerini-ն:
Թերթի տվյալներով՝ երկու զինվորականներն արդեն երկու օր է՝ պահվում են Ալեքսանդրուպոլիս քաղաքում:
«Զինվորականները անօրինական ճանապարհով երկիր են ժամանել Էվրոսով, հանձնվել ոստիկանական բաժանմունք և փաստաբանի օգնությամբ քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ հայց են ներկայացրել»,- տեղեկացնում է թերթը:
Նրանք թուրքական բանակի հատուկ ուժերի նախկին կադրային սպաներ են, որոնց հաջողվել է անցած տարի հուլիսին՝ Թուրքիայում պետական հեղաշրջման տապալված փորձից հետո խուսափել ձերբակալությունից: