«Հարավային գազային միջանցքը» շարունակում է ռազմավարական նախագիծ մնալ ԱՄՆ-ի համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբին Դանիգանը:
««Հարավային գազային միջանցքը»-ը մեծ հնարավորություններ է բացում եվրոպացի սպառողների համար և ապահովում է մրցունակ տարիֆներ: Այսօր մենք քննարկել ենք ձեռք բերված հաջողությունները և սպասվող խնդիրները:
Կարծում ենք, որ կարող ենք դրանք լուծել համատեղ ջանքերով և կհասնենք կասպյան ածխաջրածնային ռեսուրսների մատակարարմանը Եվրոպա»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը: