Իրաքի դաշնային ոստիկանության արագ արձագանքման ջոկատն ամբողջությամբ ազատագրել է Մոսուլի օդանավակայանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերում աղբյուրին:
Shafaq News տեղական գործակալությունն իր հերթին, վկայակոչելով Իրաքի դաշնային ոստիկանության հրամանատար Ռաիդ Շաքեր Ջաուդատային, հաղորդում է, որ կառավարական զորքերը հսկողության տակ են վերցրել օդանավակայանի տարածքի միայն մի մասը: Նշվում է նաև, որ արագ արձագանքման ջոկատը հասել է թռիչքուղուն և ականազերծել ինքնաշեն պայթուցիկ սարքերը և պայթուցիկով լի մեքենաները, որոնք տեղադրված են եղել կառավարական զորքերի ճանապարհին:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Իրաքի անվտանգության ուժերն ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել են գրոհել Մոսուլի գլխավոր օդանավակայանը, որը տեղակայված է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում: