Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Տա Աստված՝ չհասնենք փողոցային պայքարի. Արարատ Զուրաբյան

«Ես առաջնորդվելու եմ իմ սկզբունքներով և իմ խղճով, և իմ մոտեցումները, քաղաքական սկզբունքները փոփոխության չեն կարող ենթարկվել»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը միշտ կողմ է եղել, որ Հայաստանը գնա եվրաասոցացման ուղով, իսկ «Ծառուկյան» դաշինքը, որով նա առաջադրվել է, կողմ է ԵԱՏՄ-ին:

«Պետք է արձանագրենք, որ Հայաստանը այսօր ԵՏՄ անդամ է, բայց գոնե այն ռեսուրսները, որ կարող էր օգտագործել այս հարթակում որոշակի տնտեսական արդյունքներ արձանագրելու համար, նորմալ չեն օգտագործվել»,- նշեց Լ. Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե շարունակվեն քննարկումներն այն մասին, թե որտեղ է հայտնվելու Հայաստանը, ինքը կլինի եվրաինտեգրման կողմնակից:

Նրա կարծիքով՝ որևէ խմբակցություն չի առաջնորդվում զինվորական կարգապահությամբ, որոշ հարցերում խմբակցության անդամները կարող են ունենալ այլ մոտեցումներ կամ ձեռնպահ մնալ այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց մոտեցումներն արտահայտելիս և քվեարկելիս:

Զուրաբյանի խոսքով՝ ՀՀՇ -ում ընդգրկված մարդկանցից շատերը շարունակելու են զբաղվել քաղաքականությամբ: «Քաղաքական գործունեությունը պրագմատիկ մոտեցումներով գործունեության տեսակ է, պետք է հաշվի առնել այն իրողություները, որոնք առկա են: Ես նախընտրել եմ մասնակցել այս պրոցեսին… Կան մարդիկ, որոնք ունեն այլ տեսակետ, հարգում եմ նրանց տեսակետը, բայց չեմ կիսում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, թե «Ծառուկյան» դաշինքում ներգրավվել են մարդիկ, ովքեր խռովել, հեռացել են ՀՀԿ-ից և շատերն ասում են՝ ՀՀԿ-ում տեղ չկար, որոշեցինք «Ծառուկյան» դաշինքով առաջադրվել, Լ. Զուրաբյանը նշեց, որ այդ ձևակերպումը լավ կատակ էր. «Իսկ ինչ վերաբերում է նեղացածներին, ապա ՀՀԿ-ն ՀՀՇ-ից նեղացածների խումբն էր, որ հեռացան և համալրեցին փոքր ՀՀԿ-ն: Ես գտնում եմ, որ ձևակերպումը կոռեկտ չէ, ձևավորված են քաղաքական թիմեր, լինում են որոշակի փոփոխություններ, վատ է, որ Հայաստանում այսպես է, բայց սա մեր հայկական իրականության վառ արտահայտությունն է, առաջին դեպքը չէ»:

Արարատ Զուրաբյանը չբացառեց, որ կարող է փողոցային պայքար լինել. «Գտնում եմ, որ անարդարության դեմ միշտ էլ պետք է պայքարել:  Բայց կարծում եմ այս անգամ ՀՀԿ-ն կգնա այլ ճանապարհով, որովհետև մշտապես ընտրությունների արդյունքները կեղծելու ճանապարհով գնալը իրոք հղի է լուրջ վտանգներով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում