Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ինչ սպասել հետընտրական զարգացումից

Խորհրդարանի ընտրության քարոզարշավին նախորդող իրավիճակը, այսպես ասած՝ ներքաղաքական կամ նախընտրական ստատուս քվոն և այն բնորոշող մի շարք գործոններ վկայում են, որ վերարտադրության հարցում Հանրապետական կուսակցությունը կարծես թե չի ունենալու էական խոչընդոտներ, և այդ իմաստով նախընտրական փուլում առավել ինտրիգային կամ հետաքրքրական հարց է ոչ թե այն, թե ով քանի տոկոս կհավաքի ընտրությանը և արդյո՞ք կլինի անակնկալ, այլ այն, թե ինչ զարգացում կլինի ընտրությունից հետո: Այսինքն՝ հետընտրական զարգացում կլինի՞, թե՞ ոչ:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները աչքի են ընկել այն առանձնահատկությամբ, որ դրանց ընթացքում երբեք չի կուտակվել հետընտրական թեժ զարգացման էներգիա՝ տարբեր պատճառներով: Բայց մինչ այս խորհրդարանական ընտրությունները ունեցել են զուգահեռ նախագահական ընտրություն, որտեղ էլ էներգիան կուտակվել է: Այժմ նախագահական ընտրություն այլևս չկա: Սակայն հանրության շրջանում արդեն իսկ կա՞ այն գիտակցումը կամ խորքային ընկալումը, որ այլևս հենց խորհրդարանական ընտրությունն է միակը, երբ հասարակությունն անմիջականորեն հնարավորություն է ստանում գնալ իշխանություն ձևավորելու փորձի, այլ փորձ՝ նախագահական ընտրությունների տեսքով, չի լինելու: Ընտրությունների մասնակից ընդդիմադիր սուբյեկտները փորձում են դա բացատրել հանրությանը, բայց արդյո՞ք ընկալումը կլինի, արդյո՞ք հանրությանը առավել երկար ժամանակ և նույնիսկ մեկ «բաց թողնված» փորձ պետք չէ՝ կարևոր ընկալման գալու համար: Սա հարց է, որի պատասխանն, իհարկե, ամենևին միարժեք չէ:

Մյուս կողմից՝ ոչ պակաս կարևոր է նաև այն հարցը, թե ադյո՞ք խնդիրն ընդհանրապես այդ ընկալումն է, ոչ թե այն, որ հասարակությունն այլևս ոչ միայն ընտրությունների, այլ նաև հետընտրական զարգացումների հետ ոչ մի հույս չի կապում, և դրանք նույնպես հանրային ընկալման մեջ վաղուց արդեն սնանկ տեխնոլոգիա կամ մեթոդաբանություն են: Այդ հարցի պատասխանն էլ, մեղմ ասած, միարժեք չէ, և ամենևին երաշխավորված չէ, որ եթե լիներ նախագահական ընտրություն, հետընտրական զարգացումների համար կկուտակվեր բավականաչափ էներգիա:

Հետևաբար եթե Հայաստանում ներկայումս կարող է դիտարկվել հետընտրական զարգացման որևէ տարբերակ, ապա բացառապես որևէ կոնկրետ սուբյեկտի կամ սուբյեկտների անմիջական ռեսուրսների միջոցով, ոչ թե հանրության էներգիայի: Բայց այստեղ արդեն իշխանությունն իր ռեսուրսներով գտնում է իրավիճակը հանգուցալուծելու բավարար տարբերակներ, եթե նույնիսկ որոշակի ուժային աղմկոտ քայլերի դիելու անխուսափելիությամբ: «Սասնա ծռերի» և ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունները իշխանության համար նաև այդ փորձառությունն էին, և համակարգը անցավ այդ փորձառությունը՝ դրանից դուրս գալով ավելի կոփված և ավելի ուժեղ:

Այդ պարագայում հետընտրական որևէ այդօրինակ զարգացում կհանդիսանա արդեն պարզապես կրկնակի արկածախնդրություն, որովետև դրանից ոչ թե համակարգը, այլ պետությունը դուրս չի գա, իսկ համակարգը կմնա, որովհետև հուլիսին այն փորձարկել է այդ իրավիճակներում մնալու ձևը: Այդ տեսանկյունից Հայաստանում հասարակական-քաղաքական զարգացումներում հանրային շահի արդյունավետ առաջմղման գրավականը ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական «պոպուլիզմի» տարաբնույթ դրսևորումներից զերծ մնալն է, որքան էլ դրանք բավական գայթակղիչ են իրապես ցինիզմի ու երեսպաշտության բոլոր ռեկորդները գերազանցող իշխանական համակարգի հանդեպ արդարացի ցասում ունեցող հանրության համար:

Ի վերջո՝ հասարակությունը փնտրում է իրավիճակից խորքային, հեռանկարայի՞ն ելք, տեսանելի, կանխատեսելի՞ ճանապարհ՝ քայլերի համոզիչ հաջորդականությամբ, թե՞ միջանկյալ, թե՞ հեռահար հանգրվանների իրապաշտ, ռացիոնալ տեսլականով, ոչ թե սրտի հովացման համակարգ՝ թեկուզ երաշխիքային սպասարկումով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում