Ադրբեջանում դադարեցվել է Fox TV ամերիկյան հեռուստաընկերության թուրքական ծառայության հեռարձակումն այն բանից հետո, երբ հաղորդավարը հեռուստատեսության եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ կնոջը առաջին փոխնախագահ նշանակելու որոշմանը:
Հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը, անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի առաջին փոխնախագահ նշանակվելու մասին լուրին, հեգնական կերպով նշել է. «Ահա, թե ինչպիսին է կառավարման նախագահական ձևի ադրբեջանական մոդելը… Այնտեղ չի գործում որևէ մարմին, որին կարող են բողոքել»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըփետրվարի 21-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակվել երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: