Դամասկոսում հույս ունեն, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական ներկայության հարցը հնարավոր կլինի կարգավորել քաղաքական միջոցներով՝ չհասցնելով հակամարտությունը ուղիղ ռազմական առճակատման: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հաշտեցման հարցերով Սիրիայի նախարար Ալի Հեյդարը:
«Այս հարցում Սիրիայի ղեկավարության քաղաքականությունը չի փոխվել: Մեր դիրքորոշումը, ինչ վերաբերում է թուրքական ուժերի ներկայությանը, կայանում է նրանում, որ դա Սիրիայի ինքնիշխանության խախտում է և օկուպացում»,-ասել է Հեյդարը:
Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ այդ հարցը լուծել նախնական փուլում քաղաքական միջոցներով՝ չհասցնելով այն ռազմական առճակատման: Հեյդարը նաև նշել է, որ Անկարան փորձում է Սիրիային պարտադրել իր ներկայությունը երկրի տարածքում: