Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի մաքսիմալիզմի ծանր հետևանքը. Մխիթարյանի վնասվածքը նրա խղճին է

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Սենտ Էտյենին»: Հաղթեց մի խաղում, որը մրցաշարային առումով այնքան էլ կարևոր չէր: Սեփական հարկի տակ հաղթելով 3:0 հաշվով «Յունայթեդը» գործնականում ապահովել էր մասնակցությունը 1/8-րդ եզրափակչում:

Փետրվարի 26-ին Ժոզե Մոուրինյոյի թիմը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ: Կարևորագույն այս մրցավեճի նախաշեմին «Մանչեսթերը» կրեց լուրջ կորուստներ: Մասնավորապես, «Սենտ Էտյենի» հետ խաղում վնասվածք ստացան թիմի ավագ Կարիկը և Մխիթարյանը:

«Սենտ Էտյենի» հետ մրցավեճից ընդամենը երեք օր առաջ այս ֆուտբոլիստները եղել էին Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Բելքբուրնի» հետ խաղի մեկնարկային կազմում: Ավելին, Մխիթարյանը կատարելով մեծ ծավալի աշխատանք և խաղալով առանց փոխարինման՝ ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Բացի Կարկից և Մխիթարյանից «Բլեքբուրնի» հետ հանդիպմանը առաջին րոպեներից մասնակցել էին նաև Էշլի Յանգ ու Քրիս Սմոլինգը ովքեր տեղ գտան նաև ֆրանսիական թիմի հետ խաղի մեկնարկային կազմում:

Մոուրինյոյի մաքսիմալիզմը ինչ-խոսք դրական հատկանիշ պետք է որակել, բայց երբ թիմը պայքարում է միանգամից 4 մրցաշարերում, խիտ խաղային գրաֆիկի պայմաններում, ուժերը պետք է խելամիտ կերպով օգտագործել: Կարծում ենք պորտուգալացի մասնագետին ոչ-ոքի չէր մեղադրի, եթե «Մանչեսթերը» «Սենտ Էտյենի» դեմ համեմատաբար ավելի թույլ կազմով խաղար և հանդիպումն ավարտեր ոչ-ոքի կամ պարտվեր ասենք 1:0 հաշվով:

Մխիթարյանի ստացած վնասվածքը՝ ազդրի մկանի ձգումը չափից ավելի քիչ չհանգստանալու հետևանք է: Դա չի ժխտել նաև Մոուրինյոն «Սենտ Էտյենի» հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարելով որ Մխիթարյանը շատ է խաղում և վնասվածք է ստացել հոգնածության հետևանքով:

Հասկանում ենք, նման մակարդակի թիմից բոլորը հաղթանակ են ակնկալում յուրաքանչյուր խաղում, բայց նաև հասկանալ է պետք, որ ֆուտբոլիստները մետաղյա չեն, ուժերը սպառվելու հակում ունեն: Խաղային տոնուսը պահպանելու համար Մխիթարյանին կարելի էր ասպարեզ դուրս բերել երկրորդ խաղակեսի միջնամասում՝ նրա ուժերը խնայելով փետրվարի 26-ին կայանալիք տիտղոսային հանդիպմանը:

Ինչ է ստացվում, մաքսիմալիզմի հետևանքով «Սաութհեմփթոնի» հետ խաղից առաջ Մոուրինյոն զրկվեց երկու առանցքային կիսապաշտպաններից, գումարած Ռունին, ով վնասվածքից հետո նոր է վերսկսել մարզումները: Հայտնվելով ծանր իրավիճակում Մոուրինյոն ստիպված կլինի դիմել Ֆելաինիի և Շվայնշտայգերի օգնությանը:

Վերջինը լինելով փորձառու ֆուտբոլիստ, այդուաամենայնիվ խաղային պրակտիկայի խնդիր ունի: Ֆելաինին էլ չնայած ֆունկցիոնալ պատրաստվածությանը բավական դանդաղ է գործում: Պատեհ չհամարելով կանխատեսումներ անել հուսանք, որ Մխիթարյանը արագ կապաքինվի և կլրացնի առկա բացը: Ինչևէ, չնայած մեր ֆուտբոլիստը վերջին շրջանում հաճախ է վնասվածք ստանում այդուհանդերձ ընդունենք, որ Պրեմիեր լիգայում մեծ ֆուտբոլիստի համար դա նորմալ երևույթ է:

Դառնալով թիմի առանցքային խաղացող, հատկապես կիսապաշտպանական և հարձակվողական ոճի ֆուտբոլիստները շարունակ գտնվում են մրցակցի դիտակետում: Դա դրսևորվում է խաղադաշտում առանձնակի կոշտ վերաբերմունքով: Վառ օրինակը «Տոտենհեմի» հետ սկզբունքային հանդիպումն էր, որի ժամանակ Մխիթարյանը հարված ստացավ և փոխարինվեց:

«Աջ ազդրիս ետևի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին և հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը բուժզննումից հետո», ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը հայտնել է Մխիթարյանը: Ինչ վերաբերվում է «Սենտ Էտյենի» դեմ նրա ելույթի ապա կարելի է որակել մեկ բառով՝ գերազանց:

Հերթական անգամ փայլեց Մատա-Մխիթարյան խաղային դուետը, որը ստացել է «М&М կրակոտ զույգ» որակումը: Վերջին շրջանում այս ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները՝ լուսանկարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում