Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը անդրադարձավ երիտասարդ դասախոսների խնդիրներին, անդրադարձ կատարվեց նաև մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համահունչությանը:
Ռ. Թոփչյանն ընդգծեց, որ կարևոր է երիտասարդ դասախոսների մեծաքանակ ներկայությունը բուհերի պրոֆեսորադասախոսական կազմում, մինչդեռ ներկայում ուսումնական հաստատությունները երիտասարդ դասախոսների պակաս ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում: