Եվրասիական տնտեսական միության դատարանը վճռել է, որ Բելառուսն ամբողջական ծավալով չի կատարում ԵՏՄ-ի մասին Պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժին և Մաքսային միության գործառնության ապահովմանը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին ասված է դատարանի պաշտոնական կայքում հրապարակված վճռում:
Դատարանը վճռել է մասամբ բավարարել Ռուսաստանի հայցը՝ հաստատելով, որը Բելառուսն ամբողջությամբ չի կատարել 2014 թվականի մայիսի 29-ին կնքված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժին, Մաքսային միության գործառնության ապահովմանը:
Ավելի վաղ ՌԴ Արդարադատության նախարարությունը հայց էր ներկայցրել ԵՏՄ դատարան, ըստ որի 2014թ. վերջին և 2015թ. սկզբին Բելառուսի մաքսային մարմիններն առանց հիմնավորման որոշում են կայացրել կալանք դնել և իրացնել կենցաղային տեխնիկան, որը պատկանել է ռուսական սուբյեկտներին: