Քարոզչությամբ չեմ զբաղվելու, ես անելու եմ իմ աշխատանքը, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն` անդրադառնալով դիտարկմանը, թե պետական ապարատի աշխատողներին հանձնարարված է քարոզչություն անել ի օգուտ ՀՀԿ-ի:
«Ես ձեզ վստահեցնում եմ` տենց բան չկա», – ասաց Վարդան Արամյանը` շարունակելով.
«Քարոզչությամբ չեմ զբաղվելու, ես անելու եմ իմ աշխատանքը, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ: Ինձ տրված է այլ դերակատարություն»: