Օկինավա պրեֆեկտուրայի Նահա քաղաքի շրջանային դատարանը պարտավորեցրել է Ճապոնիայի կառավարությանը փոխհատուցում վճարել տեղի բնակիչներին Կադենայի բազայում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռների աղմուկի պատճառով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Խմբային հայցով (22 հազար մարդ) կառավարությանը վճարելիք գումարը կազմում է 30 մլրդ իեն (մոտ 264 մլն դոլար)։
Դատարանը բավարարել է բնակիչների հայցը, ովքեր պնդում են, որ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը աղմուկը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանափակումը, ինչը հանգեցնում է առողջական խնդիրների։
Դատարանը, սակայն, մերժել է այդ շրջանում ռազմական ինքնաթիռների թռիչքները լիովին արգելելու պահանջը։