Շվեդական Inventia կորպորացիան և Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը համատեղ ստեղծել են յուրահատուկ ծածկույթով ափսեներ, որոնք պետք չէ լվանալ, հայտնում է grifonsoft.ru-ն: Ափսեների պատրաստման համար օգտագործվել է նոր տեխնոլոգիա, որը կեղտի նկատմամբ դիմացկուն է, սակայն միևնույն ժամանակ բացարձակ անվնաս մարդու առողջության համար:
Հաղորդվում է, որ ափսեները արտաքինից նման են կերամիկականին, սակայն արտադրվում են ցելյուլոզայի հիմքի վրա:
Մշակողները սպառողներին հավատացրել են, որ այդպիսի ափսեներից ուտելն անվնաս է, քանի որ այն ծածկված է մոմի լուծույթով և ըստ տեխնոլոգիայի բացարձակ անվնաս է: Յուրահատուկ ծածկույթը, որը ստանում են բարձր ջերմաստիճանի օգնությամբ, ափսեները դարձնում է կեղտադիմացկուն: Ուտելիքի մնացորդները այնտեղ չեն մնում, այդ պատճառով բավական է դրանք ողողել հոսող ջրի տակ: