Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

7 հազար մարդ փոխել է հաշվառման վայրը. ՕՎԻՐ-ի պետին փաստը չի «անհանգստացնում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

 

– Պարոն Բիչախչյան, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրել էր, որ  2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը Հայաստանում  յոթ հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը: Նա նշել էր, որ Հայաստանում տեղի են ունենում ընտրողների զանգվածային տեղաշարժեր: Ի պատասխան՝ Դուք նշել էիք, որ ամբողջ հանրապետության տարածքով հաշվետու ժամանակաշրջանում հաշվառումների տարբերությունը կազմում է 1234: Կմանրամասնե՞ք:

– Պարոն Փաշինյանի կողմից հարցում էր ուղարկվել ոստիկանություն, նաև պահանջվել էր 2016թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում կատարված հաշվառումներ համեմատություն կատարելու համար: 2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 18 տարին լրացող և բարձր տարիքի անձանց 7077 հաշվառում, իսկ  2016թ.-ի նույն ժամանակահատվածում՝ հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ կազմել է 5834: Ամբողջ հանրապետության տարածքում տարբերությունը կազմել է 1234: Իմ խորին համոզմամբ՝ ամբողջ հանրապետության տարածքով 1234 տարբերությունը 2016-17թթ. համար  չի կարելի համարել անհանգստացնող:

Մինչ այս, տեղեկատվություն էր շրջանառվում, որ Քանաքեռի N հասցեում, ինչպես նաև Զեյթունի հանրակացարանի վրա կատարվել է շուրջ հազար անձանց հաշվառում: Մենք հանեցինք ոչ թե վերջին օրերին Զեյթունի ուսանողական հանրակացարանում կատարված հաշվառումները, այլ հունվարի մեկից մինչև փետրվարի կեսերը, և այդ ժամանակահատվածում կատարվել էր ընդամենը ութ հաշվառում, որից մեկը 2000-ին ծնված անչափահաս երեխայի: Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ լուրեր տարածվեցին, որ Քանաքեռի անձնագրային ծառայության կողմից վերջին օրերին երկու մարդատար ավտոմեքենաներով Մասիսից քաղաքացիներ են եկել, որպեսզի գրանցվեն: Մենք հանեցինք այդ ժամանակահատվածի  վիճակագրություն և գոնե վերջին օրերին Մասիսից հաշվառման հասցեն փոխող որևէ քաղաքացի չկար:

Մյուս հանգամանքը, որը ոստիկանության ղեկավարության և մեր ուշադրության կենտրոնում էր, որ գործընթացը իրականացվի բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն՝ եթե փաստաթղթային հիմքերը բավարարում են, թե ինչի համար է քաղաքացին ներգրավվում  և հաշվառվում այդ հասցեով, ուղղակիորեն մենք իրավասու չենք…

– Իսկ եթե դա զանգվածային բնույթ է կրո՞ւմ:

– Համենայնդեպս, եթե տեսնում ենք, դա ես չեմ համարում զանգվածային բնույթ, նույնիսկ այդ պարագայում, մեկ այլ բան է անհանգստանալ, մեկ այլ բան է օրենսդրությամբ սահմանված կարգով մեխանիզմեր մշակել և իրականացնել: Վերջերս ինձ հարց ուղղեցին՝ եթե քաղաքացին սեփականատիրոջ համաձայնությամբ գրացվում է կոնկրետ հասցեում, կոնկրետ քանի՞ անձ կարող է առավելագույնը գրանցվել այդ հասցեում: Օրենսդրությամբ որևէ սահմանափակում նախատեսված չէ: Եվ տարիներ շարունակ չի գտնվել որևէ  չափորոշիչ, թե ինչպես կարող է դրվել սահմանափակում: Դա որևէ ձևով հնարավոր չէ սահմանափակել սեփականատիրոջ իրավունքը:

Նաև նշվում էր, որ մարդիկ տեղից տեղ են հաշվառվում կրկնակի քվեարկելու համար, ուղղակիորեն նման հայտարարությանը օրենսդրության չիմացության արդյունք է: Եթե  անձը հաշվառվում է այս բնակչության վայրի հասցեով, բնականաբար, հանվում է  նախկին բնակչության վայրի հասցեն: Անձը  բնակչության պետական ռեգիստրում չի կարող ունենալ մեկից ավելի հասցե: Այդ սկզբունքով էլ ձևավորված է ընտրողների ռեգիստրը, այսինքն՝ ընտրողների ռեգիստրի համար հիմք է հանդիսանում բնակչության պետական ռեգիստրում անձի հաշվառումը: Չի կարող անձի տվյալները լինել մեկից ավելի ընտրատեղամասում:

– Պարոն Բիչախչյան, ըստ Սահմանադրության՝ պատգամավոր կարող է դառնալ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի համարվող ու ՀՀ-ում մշտապես բնակված անձը: Նշվում է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրված Տիգրան Արզաքանցյանը և Արթուր Գևորգյանը կեղծիքով են գրանցվել, քանի որ վերջին չորս տարիներին  Հայաստանում չեն բնակվել: Ի՞նչ  կարող եք ասել այս մասով:

– Ձեր ասած երկու անձերին տեղեկանք տրվել է օրենսդրությամբ սահմանված կարգով և որևէ խախտում չի եղել: Բոլոր տեղեկանքները անձմաբ իմ հսկողությամբ է տրամադրվել, բոլոր տեղեկանքների համար անձամբ ես պատասխանատու եմ:

– Որևէ խնդրահարույց կետ չի եղե՞լ:

– Տիգրան Արզաքանցյանը դիմել էր մեզ, մենք մերժումը տվել  էինք, դիմել էր դատարան, դատարանի կողմից մերժումը ստացել էր, այնուհետև ներկայացրել էր համապատասխան փաստաթուղթ, եթե ուսումնասիրեք, ԸՕ 80-րդ հոդվածը հստակ ասում է՝ 1461 օրվա ընթացքում ՀՀ-ից պետք է բացակայած չլինի 731 և ավելի օրեր: Եվ կարող է բացառություն լինել երկու հանգամանք․ մեկը, երբ մարդը հանրային ծառայող է և որպես հանրային ծառայող գործուղվել  է ՀՀ-ից դուրս այլ իրավասու մարմնում աշխատելու, կամ, երբ մարդը սովորելու է մեկնել բարձրագույն ուսումնական որևէ  հաստատությունում: Իմ կողմից չէր կարող նման տեղեկանք տրամադրվել, քանի դեռ չկար նման փաստաթուղթ: Այո, իմ կողմից սկզբում մերժվել է, հետո վիճակվել դատական կարգով, այդ ընթացքում էլ հնարավոր չի եղել ներկայացնել այդ փաստաթուղթը, այնուհետև կրկին դիմել է, ներկայացրել փաստաթուղթը: Իմ մերժումից հետո անձամբ է բացակայել ՀՀ-ից, ներկայացրել է փաստաթուղթ, որ սովորել է ԲՈւՀ-ում այդ ժամանակահատվածում:
– Արթուր Գևորգյանի դեպքում որևէ խնդիր չի եղե՞լ:

– Որևէ խնդիր չի եղել, 100 տոկոս վստահեցնում եմ:

 

Լուսանկարը՝ Pan photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում