Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

Մոսկվայում Երևանը հասավ նվազագույնին, բայց դա ժամանակավոր է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա, երեկ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովի այս հայտարարությունը կարևոր ցուցիչ է Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի հետապրիլյան ուղեծրում, հատկապես՝ բոլորովին վերջերս նշմարված միտումներում: Մասնավորապես, խոսքը Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի այն հայտարարության մասին է, որ նա արեց հունվարի վերջին Մոսկվա կատարած այցից հետո: Մամեդյարովը հայտարարեց, որ Մոսկվան ցանկանում է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, և իրենք դրական են արտահայտվում այդ գաղափարի հանդեպ ու պատրաստ են հանդիպման: Իսկ ի՞նչ է նշանակում եռակողմ հանդիպում: Դա նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ գծի վերականգնում, առայժմ արտգործնախարարների մակարդակով, որում էլ փորձ կարվեր այդ զուգահեռ եռակողմ ֆորմատը վերականգնել նաև նախագահների մակարդակում: Այդ ֆորմատը Ռուսաստանը հաստատել էր մի քանի տարի առաջ, այսպես կոչված՝ կազանյան գործընթացի շրջանակում, երբ եռակողմ մի քանի հանդիպումներ եղան ՌԴ նախագահ Մեդվեդևի, Հայաստանի նախագահ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև: Ռուսաստանի մի քանի քաղաքներում տեղի ունեցող այդ հանդիպումների տրամաբանական հանգրվանը պետք է լիներ Կազանը, որտեղ պետք է ստորագրվեր հայտնի պլանը: Այդ պլանն ապրիլի պատերազմից հետո Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում բացահայտեց Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ տվել էր իր համաձայնությունը, բայց հստակ գիտեր, որ Ալիևը մերժելու է և այդ մասին ինքն իր թերահավատությունը հայտնել է թե՛ Մոսկվային, թե՛ Վաշինգտոնին, թե՛ Փարիզին: Սերժ Սարգսյանը, փաստորեն, հավանություն էր տվել մի պլանի, որը ենթադրում էր տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հարցի ճշգրտման:

Ապրիլից հետո բացահայտելով այդ պլանը, որի մասին ապրիլից առաջ ահազանգում էին փոքրաթիվ լրատվամիջոցներ ու փորձագետներ միայն, Սերժ Սարգսյանը այդ պլանը փաստորեն հայտարարեց ուժը կորցրած, դե ֆակտո հայտարարեց: Հակառակ դեպքում նա չէր բացահայտի, որ Կազանում համաձայնություն է տվել այդպիսի, մեղմ ասած, ոչ շահեկան պլանի կապակցությամբ: Այդպիսով՝ Սերժ Սարգսյանն ըստ էության եռակողմ ֆորմատը հայտարարեց փակված: Սակայն, Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձեցին այդ ֆորմատը վերականգնել Վիեննայի հանդիպումից հետո՝ Սանկտ Պետերբուրգում, ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպմանը, որտեղ ակնհայտորեն կար միտում հետին պլան մղել Վիեննայի ամերիկյան հովանու ներքո անցած հանդիպումն ու հաստատել առանձին օրակարգ, որից, օրինակ, փորձում էին դուրս թողնել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցը: Դա անմիջապես նկատեց Արևմուտքը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի շուրթերով հայտարարեց՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո, որ չնայած Սանկտ Պետերբուրգում չկար այդ հարցը, սակայն իրենց համար այդ մեխանիզմն է առաջնահերթ: Այսինքն՝ Արևմուտքը անմիջապես և բավական հստակ ընդգծվածությամբ ազդարարեց գործընթացը Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատից հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ֆորմատի տանելու ՌԴ ջանքերին հակազդելու պատրաստակամության և հաստատակամության մասին: Ռուսաստանն ըստ ամենայնի հասկացավ, որ չի ստացվելու, առավել ևս, որ հայկական կողմն էլ ոչ կոշտ և անմիջականորեն, սակայն ցույց տվեց որոշակի դիմադրություն, լավ պատկերացնելով, որ եռակողմ այդ Մինսկի ֆորմատին զուգահեռ, ֆորմատը բացի վտանգից, Հայաստանին չի տալու ոչինչ: Իսկ քանի որ ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը սուր անհրաժեշտություն ունի նաև «վերականգնել» Հայաստանի հանրության մոտ իր փշրված վարկանիշը՝ եթե դա իհարկե հնարավոր է վերականգնել, Մոսկվան չի կարողանում իրեն թույլ տալ Երևանի վրա ուժգին ճնշում բանեցնելու և եռակողմ ֆորմատի տանելու «ճոխություն»:

Այդ տեսանկյունից, փաստորեն չստացվեց նաև վերջին ջանքը, որի վերաբերյալ ակնհայտորեն պայմանավորվել էին Լավրովն ու Մամեդյարովը հունվարի վերջին, ինչի մասին էլ Ադրբեջանի նախագահը հայտարարեց Մոսկվայից վերադառնալով Բաքու: Դրանից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մյունխենում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որից հետո նաև եղավ համանախագահների հայտարարությունը պատերազմի անթույլատրելիության և ռազմական կարգավորման բացառման մասին, հիշատակելով, որ պետք է քայլեր գործադրել հրադադարի պահպանման մեխանիզմները ներդնելու ուղղությամբ: Մի քանի օր անց տեղի է ունենում Նալբանդյանի այցը Մոսկվա, որտեղ Լավրովը հայտարարում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի այլընտրանք չունենալու մասին: Դա գործնականում այն նվազագույնն է, որ հետապրիլյան իրավիճակում անհրաժեշտ է և հաջողվում է ապահովել Հայաստանին, ընդհանուր առմամբ Ադրբեջանին ռազմա-քաղաքական փակուղում պահելու համար, ինչը կարևոր է Բաքվի մոտ լայնամասշտաբ ռազմական սադրանքի գայթակղությունը զսպելու համար: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ իրավիճակը բավարար է առայժմ, սակայն Երևանը պետք է օգտագործի ժամանակը Արցախի հակամարտության գործընթացի խորքային տրամաբանությունը միջազգային ասպեկտով փոխելու համար: Հակառակ պարագայում նվազագույն անհրաժեշտը առաձգական չէ ժամանակի և տարածության մեջ ու ինչ որ պահից այն կարող է դադարել լինել Ադրբեջանին փակուղում պահելու համար բավարար և հուսալի մեխանիզմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում