Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Ախպեր, ասում ենք՝ ՀՀԿ-ն իրեն մեծամասնություն է գրելու, ինչպե՞ս եք ջարդելու իշխանական սցենարը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

-Պարոն Կարապետյան, Դուք որոշեցիք չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այնուամենայնիվ, վերլուծելով ստեղծված իրավիճակը, ի՞նչ եք կարծում՝ իշխանություններին ռեալ այլընտրանքային ուժ ստեղծվե՞ց, թե՞ ոչ։

-Որևէ հարց, որ կապված է ընտրությունների հետ՝ պարզաբանել չեմ կարող։ Խոսել մի բանի մասին, որ Հայաստանում գոյություն չունի՝ համարում եմ անիմաստ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում քաղաքական ընտրություն չի կայանում։ Հիմա, որ քննարկենք՝ ո՞վ, ի՞նչ, ինչի՞ համար, որ ի՞նչ։

Իմ կարծիքով՝ կա իշխանական սցենար. ես չգիտեմ, այն ուժերը, որ մասնակցելու են ընտրություններին՝ այդ սցենարից տեղյա՞կ են, դրա մե՞ջ են, թե՞ ոչ։ Գիտեմ, որ մեզ մոտ ընտրությունները միշտ անցկացվում են իշխանական սցենարով։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունը մի կողմ դնենք, որն ավելի շատ գեոքաղաքական սցենար էր, մնացած բոլորն անխտիր անցել են սցենարով։ Ես մնում եմ այն կարծիքին, որ գալիք ընտրությունները կայանալու են այդ սցենարով։ Հիմա պետք է դիմել իշխանությանը հարցով՝ դուք ի՞նչ սցենար ունեք։ Չնայած՝ իրենք շուտով կասեն՝ սոցիոլոգների կամ իրենց լրատվամիջոցների միջոցով։

-Կարծում եք՝ միայն իշխանությա՞ն սցենար է սա, թե՞ նաև գերտերությունների, որոնք իրենց շահերն ու հետաքրքրություններն ունեն Հայաստանի հետ կապված։

Հայաստանում իշխանությունն ինքնուրույն չէ, իհարկե՝ ճիշտ եք։ Պարզ է, որ ընդհանուր գեոքաղաքական սցենարի ներսում իրագործվում է սեփական սցենարը։ Իհարկե կա գեոքաղաքական սցենար՝ փոխհամաձայնեցված։ Քաղաքականության մեջ սցենարները միայն վերարտադրության համար չեն գրում՝ տեղի քաղաքական էլիտայից ինչ-որ սպասումներ ունեն ապագայում տանելու։

-Գույք պարտքի դիմաց։

-Այո՛, ինչ որ բան տալիս են, ինչ որ սպասելիքով։ Ես կարծում եմ, որ այն սցենարը, որ գեոքաղաքական կենտրոնները փորձելու են պարտադրել այդ խեղկատակ ընտրություններն անցկացնելուց հետ՝ չի իրագործվելու։ Այսինքն՝ այն սպասելիքները, որ պետք է արդարացնի այդ խորհրդարանը՝ չի լինելու, ի սկզբանե սցենարն ի կատար չի ածվելու՝ անկախ նրանից, թե ինչքան խեղկատակ կլինի այդ խորհրդարանը։ Ինձ համար տեսանելի է ինչ են ուզում անել՝ հետագայում կասեմ, բայց չի իրագործվելու։ Ճիշտ այնպես ինչպես տարբեր սցենարներ․ օրինակ՝ Ապրիլյան պատերազմի միջոցով հողերի հանձնում… Կան սցենարներ, որ վաղամեռիկ են, սա դրանից մեկն է լինելու։

Դուք և շատ այլ գործիչներ, որ հրաժարվեցիք մասնակցել ընտրություններին, ի՞նչ այլ մեթոդ եք տեսնում։ Ստացվում է հարմարվել իրավիճակին, նստել և սպասել, որ Մոսկվան կամ այլ գերտերություն այստեղ իշխանություն նշանակի, խորհրդարան ձևավորի, սցենարներ գծի, որոնք կիրագործվեն կամ ոչ։ Ամեն դեպքում չմասնակցելը՝ հարմարվել իրավիճակին չի՞ նշանակում։

Դա պարզամիտ մոտեցում է։ Երբ Հիտլերին իշխանության էին բերում, շատ մարդիկ ասում էին՝ պետք չէ գնալ, պետք է բոյկոտել։ Մարդիկ կային, որ ասում էին պետք է մասնակցել, պետք չէ նստել և հարմարվել։ Այսինքն՝ այս քաղաքական օրինակը բերում եմ՝ ասելով, որ մասնակցել-չմասնակցելու խնդիրը ամեն անգամ չէ, որ դրական հետևանքներ է ունենում։ Այսինքն՝ միանշանակ հասկանալի է, որ որոշումը պետք է տվյալ պահից բխի։ Դուք սկզբում հարց տվեցինք՝ կա՞ ալտերնատիվ, որ կարող է սցենարը ջարդել։ Եթե քաղաքական ուժերը տեսնում են, որ չկա՝ մնում է երկու ճանապարհ։ Կամ ժողովրդի ցասումն օգտագործել, անել այլ գործողություններ, և երկրորդը, երբ դու սցենարի մեջ ես՝ ասում են կարո՞ղ ես խաղալ կատակերգություն, որ ժողովուրդը ծիծաղի, դու ասում ես՝ այո, կարող եմ, որովհետև, եթե չխաղամ՝ տանն եմ նստելու։ Ձեր ասածը մոտավորապես դա է նշանակում։ Կա իշխանական սցենար, չկա քաղաքական ալտերնատիվ, այն ուժերն ու դաշինքները, որ կան այսօր՝ երկրորդ բևեռ չեն, ընտրությունների պարագայում սցենարը բեկել չեն կարող։ Ուստի քո մասնակցությունը դառնում է իշխանական սցենարի լեգիտիմացում։

Հիմա եթե ամեն ինչ, Աստված չանի, լինի այնպես ինչպես միշտ է եղել՝ այդ ուժերին չե՞ք հարցնելու՝ մնացածին ասում էիք մասնակցեք, բա այս ի՞նչ արեցիք, էլի մի անգամ Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմացրեցիք աշխարհի առաջ, վեց կամ տաս հոգով գնացիք խորհրդարանում նստեցիք այնտեղ, հենց հարց ծագի, կասեք՝ մենք ի՞նչ անենք, իրենք մեծամասնություն են։ Այ ախպեր, հիմիկվանից ասում ենք՝ իրենք մեծամասնություն են գրելու, դրա դեմ ի՞նչ եք անելու։ Մեզ ասեք՝ մենք ձեզ ղուրբան, գանք կանգնենք՝ կապ չունի մասնակցում ենք, թե ոչ։ Մեզ մի ասեք՝ ծրագրեր եք առաջարկելու, մեզնից լավ ծրագիր առաջարկող չլինի, ռեալ ասեք՝ ինչպե՞ս եք ջարդելու իշխանական սցենարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում