Կարելի՞ է պատժել այն մարդկանց, ովքեր հրապարակորեն արտահայտում են ատելություն իսլամին: Քվեբեկի մզկիթի ահաբեկչական գործողությունից մեկ ամիս անց այդ հարցում Կանադայի հասարակական կարծիքը բաժանվել է` միաժամանակ անդրադառնալով երկրի ներքին կայունությանը և խոսքի ազատությանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կանադայի խորհրդարանը որոշում է կայացրել կառավարությանը կոչ անելու ընդունել, որ երկրում ստեղծվել է «ատելության և վախի մթնոլորտ» և «մոտեցում ընտրել» դրա պատճառի, իսլամաֆոբիայի վերացման համար:
Նախաձեռնությանն աջակցում է Լիբերալ կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա արդեն հայտարարել է, որ խոսքի ազատությունը չի կարող լինել բացարձակ արժեք, քանի որ «չկա այդպիսի իրավունք` գոռալ «հրդեհ» մարդկանցով լեցուն թատրոնում»: