Անցած տարվա հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի 24 մասնակիցների դատը Ստամբուլում սկսվել է չորեքշաբթի օրը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Մեղադրյալներից 6 գեներալի և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կդատեն հեռակա կարգով: Բոլոր մեղադրյալներին սպառնում է ցմահ բանտարկություն: