Միացյալ Նահանգները հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացին, որի նպատակն է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը: Ինչպես հայտնում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլը «Անվտանգությունը Եվրոպայում» նիստին իր ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, կատարել վստահության ամրապնդմանն ուղղված համաձայնեցված միջոցառումները և վերականգնել բանակցային գործընթացը: