Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Դանակը պահելով կնոջ պարանոցին՝ հափշտակել են ոսկյա շղթան, 2 ոսկյա խաչերը և դրամապանակը

Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը,  բացահայտվել հանցագործությունների այլ դրվագներ ևս: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչակ ան կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժնից՝ հավելելով. « 2016 թվականի նոյեմբերի 8-ին քաղաքացի Լիանա Եղիազարյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 18:15-ի սահմաններում,  Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում ենթարկվել է ավազակային հարձակման. 2 անձինք հարձակվել են իր վրա, դանակի սպառնալիքով և բռնություն գործադրելով հափշտակել են իր ոսկյա վզնոցը` 2 ոսկյա խաչերի հետ  միասին, դրամապանակը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական մեծածավալ գործողությունների արդյուքնում պարզվել են դեպքի  հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, ինչպես նաև՝ բացահայտվել հանցագործության 2 այլ դրվագներ ևս:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ կնոջ նկատմամբ ավազակային հարձակումն իրականացրել են 20-ամյա երիտասարդը՝ 30-ամյա տղամարդու հետ նախնական համաձայնությամբ։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում,  նշված երկու անձինք Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացի Լ.Եղիազարյանի հետևից մտել են վերելակ: Նախնական դերաբաշխման համաձայն՝ 20-ամյա երիտասարդը  սեղմել է վերելակի «կանգ» սեղմակը, իսկ 30-ամյա տղամարդը հարձակվել է կնոջ վրա,  դանակը պահելով պարանոցինÕ սպառնացել կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել։  Ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով կնոջ  մարմնի տարբեր մասերին՝ հափշտակել են  վերջինիս ոսկյա շղթան, 2 ոսկյա խաչերը, դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, և դիմել փախուստի։

Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են 30-ամյա տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ ևս։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 2016թ. հոկտեմբերի 10-ին Շենգավիթ վարչական շրջանում կողոպտել է իր երկու անչափահաս երեխաների հետ տուն վերադարձող կնոջը. պարանոցից պոկել է նրա ոսկյա շղթան,  իսկ 2016թ. նոյեմբերի 3-ին փորձել է կողոպտել մեկ այլ կնոջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանք ավարտին հասցնել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 34-176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում