Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըն անձամբ է հայտնել իրեն, որ Անկարան ապագայում պատրաստվում է դադարեցնել անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հաղորդում է Interfax-ը:
«Ես խոսել եմ նախագահ Էրդողանի հետ, նա անձամբ է ինձ ասել, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից»,-հայտարարել է Ժիրինովկսին Պետդումայում:
Նրա կարծիքով՝ փաստացիորեն ձևավորվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան միությունը, որի գոյությունը կուսկցության ղեկավարը նպատակահարմար է համարում: