Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Հուդաների հետ խաչ չեն տանում. Արամ Հարությունյանը ցավում է Ծառուկյանի համար ու չի սատարի նրան

«Ես մարդկայնորեն ցավում եմ Գագիկ Ծառուկյանի համար։ Հուդաների հետ խաչ չեն տանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ միանում է «Ծառուկյան» դաշինքին, քանի որ համոզված է՝ Ծառուկյանը վերադառնում է ավարտելու 2015-ի փետրվարի 18-ին կիսատ թողածը։ «Շախմատային պարտիան հետաձգվել էր փետրվարին, և հիմա վերսկսվում է այդ խաղը։ Համոզված եմ, որ Ծառուկյանն այս անգամ իշխանության դեմ չի ընկրկի»,- հայտարարել էր Հարությունյանը։

Այսօր արդեն վերջինս կարծում է, որ Ծառուկյանի թիմում հուդաներ են հավաքվել, որոնց գերնպատակը Ազգային ժողովում հայտնվելն է, հետևաբար իրենք նման մարդկանց հետ ճանապարհ չունեն անցնելու։ Արամ Հարությունյանը չի լինի ոչ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, ոչ էլ ընտրություններին կսատարի նրանց։

«Այն թիմով, որով հիմա Ծառուկյանը գնում է ընտրության, մեզ համար անընդունելի է։ Ես համոզված եմ, որ Իշխան Զաքարյանը ավելի շուտ Սերժ Սարգսյանին կտեղեկացնի, թե ինչ է կատարվում Ծառուկյանի շտաբում, քան Ծառուկյանը կիմանա դրա մասին։ Էլ չեմ ասում մնացածը։ Իսկ մենք համարում ենք, որ այս իշխանությունները չարիք են այս երկրի համար։ Այս իշխանություններին հանդուրժել այլևս հնարավոր չէ, բայց այս թիմը, որով գնում է Ծառուկյանը, այն թիմը չէ, որը կգնա այս իշխանություններին դեմ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Այսօր Ծառուկյանի թիմում մարդիկ են, ովքեր մի քանի ամիս առաջ սեղմում էին Սերժ Սարգսյանի ձեռքը, հանրաքվեի ժամանակ ռեալիթի-շոուի էին մասնակցում, մեկը մյուսից խլում էր Սերժ Սարգսյանի ձեռքը։ Կամ՝ հետաքրքիր է, եթե կառավարություն չփոխվեր, Հովիկ Աբրահամյանը հիմա որտեղ էր լինելու։

Մի խոսքով՝ այդ թիմով գնալ ընտրությունների ուղղակի ցավալի է։ Մենք հայտարարեցինք, որ սատարում ենք Ծառուկյանին, երբ նա ասաց, որ խաչ է վերցրել ու տանելու է այդ խաչը, բայց հուդաներով խաչ չեն տանում։ Չեմ կարծում, որ Ծառուկյանի խաչը մարդկանց ԱԺ տանելն էր»։

Արամ Հարությունյանի կուսակցությունը դեռ չի որոշել, թե ում է սատարելու այս ընտրություններին։ Բայց ասաց, որ կարևոր սկզբունք ունեն՝ կուսակցության առաջին երեք հորիզոնականներում պետք է Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմող չլինի։ «Մեծ հաճույքով կսատարեինք «Համախմբում» կուսակցությանը, եթե առանձին հանդես գար, բայց այս տեսքով… դեռ չգիտենք։ Քաղխորհրդի նիստում առաջիկայում որոշում կկայացնենք»,- եզրափակեց Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում