Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Իրադարձություններ, որ Արցախում մնում են հայաստանյան աղմուկի տակ

Հայաստանի նախընտրական գործընթացի աղմուկի ստվերում մնաց Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեն, որին հայաստանյան անդրադարձները հիմնականում կրեցին դեկլարատիվ բնույթ՝ Արցախի ժողովրդավարության մասին հայտարարությունների տեսքով:

Ինչ խոսք, Արցախի հանրաքվեի քվեարկության կազմակերպումը անկասկած ընդգծեց այն, որ չճանաճված այդ հանրապետությունը կարողացել է կայացնել հանրային-պետական կյանքի կազմակերպման ժողովրդավարական նվազագույն նորմեր, որոնք անհամեմատ առավելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ, ինչը առավել քան խոսուն կերպով ընդգծվեց Իլհամ Ալիևի՝ օրերս կայացրած որոշման տեսքով: Ինչպես հայտնի է, Ալիևը իր կնոջը կարգեց այդ երկրի առաջին փոխնախագահ, խանական լավագույն ավանդույթների ուժով:

Այնուհանդերձ, Արցախի պետականության գործընթացը, պետական կյանքի կազմակերպման, իսկ ավելի շուտ՝ սուբյեկտության ամրացման և ընդլայնման գործընթացը կարիք ունի առանձին դիտարկման, ու ելակետը չպետք է լինի Ադրբեջանի համեմատությունը: Այսինքն՝ Արցախը պետք է դուրս գա սուբյեկտության նշաձողի նոր՝ ավելի բարձր հարթություն, քանի որ Ադրբեջանի համեմատ առավելությունը գործնականում այլևս լուծված խնդիր է, կայացած իրողություն: Հետևաբար Ադրբեջանի հետ համեմատությունն այլևս չի կարող լինել այն առանցքային խթանիչը, որը կստեղծի Արցախի համար ժողովրդավարական, քաղաքակրթական առաջընթացի արդյունավետ և դինամիկ շարունակություն ապահովող միջավայր: Այս տեսանկյունից արցախյան պետականությունն ունի Ադրբեջանից ավելի «բարձր» շարժառիթների կայուն առկայության անհրաժեշտություն, հետևաբար Արցախի համեմատության առարկան այլևս պետք է լինեն ժողովրդավարությունները, ոչ թե ադրբեջանական խանությունը:

Եվ այդ տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն է ստանում հենց սահմանադրական փոփոխության գործընթացը, քանի որ դրա հիմքում անկասկած ընկած է Արցախի իշխանության ձևավորման խնդիրը, որը փաստորեն Հայաստանի իշխանության ձևավորման խնդրին զուգահեռ գործընթաց է: Իսկ այստեղ, անկասկած, վաղուց հայտնի ու պարզ իրողություն է փոխազդեցությունը:

Սակայն առկա է հետաքրքրական իրավիճակ՝ եթե Հայաստանում պետք է ձևավորվի խորհրդարանական իշխանություն, Արցախում հենքը հակառակն է՝ Սահմանադրությամբ ամրագրվում է ուժեղ նախագահական համակարգ: Ստացվում է, որ մի կողմից՝ Հայաստանի և Արցախի իշխանության խնդիրները օբյեկտիվորեն փոխկապակցված են, իսկ դրան էլ, բնականաբար, ավելանում են արդեն փոխկապակցվածության սուբյեկտիվ գործոնները, իսկ մյուս կողմից՝ մոդելային առումով գործ ունենք հակադիր իրողությունների հետ:

Մի կողմից՝ տրամաբանական է թվում բացատրությունը կամ մեկնաբանությունը, որ փաստացի ամբողջապես առաջնագիծ հանդիսացող արցախյան պետությանը անհրաժեշտ է հնարավորինս կայուն քաղաքական միջավայր, ինչի առավելագույն երաշխիքը թվում է նախագահական կառավարումը, մյուս կողմից՝ Հայաստանի հետ փոխկապակցվածության ֆոնին մոդելային այս հակադրությունը առաջացնում է վտանգ, որ Արցախի իշխանությունն այդ իմաստով կարող է վերածվել Հայաստանում խորհրդարանական իշխանության կցորդի: Արցախի ժողովրդավարության համար մարտահրավերն այստեղ ակնհայտ է, և շատ ուշագրավ է, որ այս իրողությունը տեղի է ունենում մի գործընթացին զուգահեռ, որ նշմարվում է հակամարտության կարգավորման գործընթացի տողատակերում:

Բանն այն է, որ ավելի ու ավելի հաճախ է սկսել խոսվել Արցախի ներգրավվածության մասին, և օրերս էլ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը Մոսկվա այցից առաջ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարեց, որ առանց Արցախի ներգրավման չի կարող լինել արդյունավետ բանակցություն: Նշմարելի է, որ կարգավորման միջազգային գործընթացում հասունանում է Արցախի կարգավիճակի և ներգրավվածության հարցը, և այստեղ չի բացառվում, որ պաշտոնական Երևանը կարող է փորձել ձևավորել այնպիսի իրավիճակ, որ Արցախի իշխանությունը լիովին ենթակա լինի Հայաստանի իշխանության տեսակետին:

Մյուս կողմից՝ ինքնին այդ ներդաշնակությունը վատ բան չէ, սակայն վատ կարող է լինել, եթե ապահովվի արհեստական մեխանիզմներով, արհեստականորեն: Եվ այդ հարցում, իհարկե, առանցքային նշանակություն է ունենալու այն, թե Արցախում ինչ հանգուցալուծում է ունենալու նախագահ Բակո Սահակյանի քաղաքական ճակատագիրը նոր Սահմանադրության պայմաններում՝ Սահակյանը գնալու է պաշտոնը պահելու ճանապարհո՞վ, որի իրավական հնարավորությունն արդեն ստացվում է նոր Սահմանադրությամբ, և որի կասկածները հայտնում են դրա ընդդիմախոսները, թե՞ ապահովելու է իր նախագահական իշխանության ժողովրդավարական փոխանցում նոր նախագահին, որի հանրային վստահության քվեն կլինի Արցախի սուբյեկտության կարևոր հենք:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում