«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից երկրի խորհրդարանում ընտրված 115 պատգամավորներից 37-ը միլիոնատերեր են: Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, այս մասին վկայում են «Մոնիթորինգի կենտրոնը՝ մեդիատոր» ոչ կառավարական կազմակերպության հետազոտության արդյունքները:
Ուսումնասիրությունն անցկացվել Է ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերի հիման վրա:
Միլիոնատեր-պատգամավորների ցուցակը գլխավորում Է Շոթա Շալելաշվիլին՝ 34 մլն 907 հազար լարի (մոտավորապես 13 մլն դոլար): Երկրորդ հորիզոնականում Մաքրախիձեն Է՝ 12 մլն 733 հազար լարի (մոտավորապես 4.8 մլն դոլար), երրորդ տեղը զբաղեցնում Է Բեկա Օդիշարիան՝ 12 մլն 414 հազար լարի (մոտավորապես 4.6 մլն դոլար):
Ցուցակում հայտնվել է նաև ընդդիմության 4 պատգմավոր: Առաջին հորիզոնականում է հայտնվել Նատո Չխեիձեն, որի ունեցվածքը կազմում է շուրջ 19 միլիոն դոլար:
Հայտարարագրված միլիոնատեր-նախարարների թվում է երկրի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն (13.7 մլն դոլար), Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Տարիել Խեչիկաշվիլին (4.2 մլն դոլար), Քաղաքացիական հաշտեցման և հավասարության հարցերով նախարար Ցիխելաշվիլին Խեչիկաշվիլին (3.6 մլն դոլար):